Եվրոպայի Խորհուրդը հավաքագրում է կրթության ոլորտի փորձագետների բազա:
Ընտրված փորձագետները հետագայում կարող են ներգրավվել հետևյալ ոլորտներում՝
1.Բուհերի դասավանդողների և ուսանողների Էթիկայի Կոդեքսի մշակում
2. Օրենսդրության ուսումնասիրություն
3. Բուհերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման գործիքների մշակում

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 21 է:
Դիմելու ընթացակարգի և մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ կայքէջ
http://www.coe.int/en/web/yerevan/vacancies1

Քաղաքագիտության մագիստրոսական ծրագրեր Տարտուի համալսարանում


Տարտուի համալսարանի Կառավարման և քաղաքականության ինստիտուտը հայտարարում է ընդունելություն իր երեք մագիստրոսական ծրագրերում: Մագիսրտոսական ծրագրերը դասավանդվում են անգլերենով:
• Ժողովրդավարություն և կառավարում (http://ut.ee/democracy)
• Միջազգային հարաբերություններ և տարածաշրջանային ուսումնասիրություններ (http://ut.ee/irrs)
• Մերձբալթյան ուսումնասիրություններ (http://ut.ee/baltic)
Մրցույթային հիմունքներով ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ, ինչպես նաև ազատում ուսման վարձից: Լավագույն ուսանողները կազատվեն ուսման վարձից և կստանան կրթաթոշակ:

Ինչու պետք է հայ ուսանողը սովորի Տարտուի համալսարանում:
• Հայաստանը պատմականորեն կապված է Էստոնիայի հետ. 1830-36թթ. ԽաչատուրԱբովյանը սովորել է Տարտուի (Դորպատ) համալսարանում:
• Հետխորհրդային պետություններից ամենահաջող բարեփոխումներն իրականացվել են Էստոնիայում, և այս պետությունը կարող է լինել օրինակելի Հայաստանի համար:
• Էստոնիան շատ լավ կրթություն է տրամադրում կրթության բոլոր մակարդակներում: Տարտուի համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների 3%-ի մեջ է (ըստ 2013-14թթ. Թայմսի Բարձրագույն կրթության Աշխարհի համալսարանների վարկանիշային ցուցակի):
• Էստոնիայում կրթություն ստանալը ֆինանսների ճիշտ ներդրում է. Դուք կարող եք ստանալ որակյալ, միևնույն ժամանակ մատչելի կրթություն:
• Էստոնիան ապահով, մաքուր և դինամիկ պետություն է: Այն ունի ժամանակակից ենթակառուցվածք, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային կառավարումը և անվճար ինտերնետը գրեթե ամենուր:

Մագիստրոսական ծրագրերին կարող են դիմել բորոլը անկախ իրենց ունեցած մասնագիտությունից: Մագիստրոսական բոլոր ծրագրերը համակցում են ակադեմիական գիտելիքը հիմնական հմտություններ և կարողություններ զարգացնող պրակտիկ գործունեության հետ` պատրաստելով ձեզ ինչպես պետական, այնպես էլ ակադեմիական կամ մասնավոր սեկտորում աշխատելուհամար:

Սկսեք կառուցել Ձեր մեծապագան և պատրաստ եղեք նորանոր ձեռքբերումների – դիմե՛ք ծրագրին հիմա:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ – Ապրիլի 16, 2015-01-29
Ընդունելության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք կարդալ հետևյալ հղումով http://www.rti.ut.ee/en/prospective-students
Հետադարձկապ: MailiVilson Ուսանողների կոորդինատոր (hարցերը կարող եք գրել անգլերենով)maili.vilson@ut.ee

Կարող եք նաև դիմել հայազգի «ուսանող դեսպաններին» պարզելու, թե ինչպիսին է ուսանողական կյանքը Տարտուում: http://www.ut.ee/en/why-choose-university-tartu-studies-and-research/international-student-ambassadors

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը հրավիրում է քննարկման գիտության բոլոր ոլորտների գիտնականներին, ասպիրանտներին, ուսանողներին, գիտական ոլորտի քաղաքականություն մշակողներին:
Քննարկման թեման՝«Գիտական գործունեության կազմակերպման խնդիրները և դրանց լուծման հնարավոր մեխանիզմները»:
Քննարկման նպատակը՝ ներկայացնել և քննարկել գիտական գործունեության կազմակերպման արդի խնդիրները, մասնավորապես ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգի վերաբերյալ:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը ուղարկելով նամակ info@e-research.am հասցեին՝ նշելով Ձեր անուն ազգանունը:
Կից կարող եք ծանոթանալ հանդիպման օրակարգին:
agenda_18.07.2013.doc [57.5 Kb] (Count: 19)
Քննարկումը լուսաբանվելու է տարբեր ԶԼՄ-ների միջոցով:
Սպասում ենք Ձեզ հուլիսի 18-ին, ժամը 18.30:
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ:
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով