Նոյեմբերի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցավ երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված հաստատություններում գտնվող երեխաների, նրանց ընտանիքների կարիքների գնահատման վերաբերյալ աշխատանքային քննարկում, որի ընթացքում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ներկայացրեց ՀՀ երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատություններում գտնվող երեխաների, նրանց ընտանիքների կարիքների, այդ երեխաների ծագման համայնքների սոցիալական խնդիրների, սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների վիճակի ու հնարավորությունների խորը գնահատման արդյունքները:
Հիշեցնենք, որ խորը գնահատման ծրագիրը մեկնարկել էր այս տարվա ապրիլ ամսից «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ: Գնահատման ընթացքում իրականացվել է 4 հաստատությունների 271 երեխաների և 170 ընտանիքների կարիքների գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա մեր կենտրոնը մշակել է առաջարկներ բոլոր երեխաների խնամքի կազմակերպման ինչպես նաև երեխաների ծագման համայնքներում այլընտրանքային ծառայությունների ներդրման վերաբերյալ:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորեց կատարված աշխատանքները և հույս հայտնեց, որ դրանք հետագայում առարկայական որոշումների կայացման հիմք կհանդիսանան: Ըստ նախարարի՝ այն խնդիրները, որոնք արձանագրվել են խորքային գնահատման արդյունքում, պետք է լուծել համալիր միջոցառումների և հստակ ծրագրերի միջոցով. «Դա նշանակում է, որ մենք պետք է լուծենք ոչ միայն հաստատություններում փաստացի գտնվող երեխաների խնդիրը, այլ, ընդհանրապես, խնդիրը որպես այդպիսին: Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք խնամքի այլընտրանքային ծառայությունները»:

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տանյա Ռադոչայն իր հերթին ընդգծեց գնահատման արդյունքների կարևորությունը, ինչպես նաև երեխաների խնամքի կազմակերպման հարցում անհատական մոտեցման դրսևորումը:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով