Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնում ապրիլի 15-ից մեկնարկել է կարևոր մի ծրագիր՝ Երեխաների Խնամքի և Պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների, նրանց ընտանիքների կարիքների, այդ երեխաների ծագման համայնքների սոցիալական խնդիրների, սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների վիճակի ու հնարավորությունների Խորը Գնահատում:
Գնահատման նպատակներն են՝
 Գնահատել ՀՀ Երեխաների Խնամքի և Պաշտպանության հաստատություններում գտնվող բոլոր երեխաների խնդիրները, այդ թվում բացահայտելով յուրաքանչյուր երեխայի ԵԽՊԿ հաստատությունում հայտնվելու պատճառները, առկա առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ կարիքները, ընտանիք (հարազատներ) ունենալու փաստը, վերջիններիս գտնվելու վայրը, ընտանիքի (հարազատների) հետ շփումների աստիճանը,
 Գնահատել ՀՀ Երեխաների Խնամքի և Պաշտպանության հաստատություններում գտնվող բոլոր երեխաների կենսաբանական ընտանիքների սոցիալական կարիքները,
 Գնահատել ՀՀ Երեխաների Խնամքի և Պաշտպանության հաստատություններում գտնվող բոլոր երեխաների ծագման համայնքների, ինչպես նաև համայնքամերձ տարածքների, մարզերի սոցիալական խնդիրները, սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների վիճակն ու հնարավորությունները:
Գնահատման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հարցազրույցներ շուրջ 300 երեխաների, նրանց ծնողների/օրինական ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև նախատեսվում են հարցազրույցներ, խմբային քննարկումներ երեխաների ծագման համայնքների ներկայացուցիչների, տեղական իշխանությունների, տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ծրագիրը տևելու է 4 ամիս: Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր երեխայի անհատական խնամքի ծրագիրն է մշակվելու, ինչպես նաև ամփոփիչ վերլուծական հաշվետվություն:
Խորը գնահատման վերջնական նպատակը երեխաների միավորումն է իրենց կենսաբանական ընտանիքների հետ, իսկ դրա անհնարինության դեպքում երեխայի տեղափոխումը այլընտրանքային խնամքի ինստիտուտ՝ խնամակալություն, որդեգրում, խնամատարություն: Մեր կենտրոնը ուրախ է նպաստել այնպիսի գործընթացի, որի արդյունքում երեխաները հնարավորություն կունենան ապրելու ընտանիքում:
Նշենք, որ այս ծրագրի համագործակից կազմակերպություններն են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով