2015թ.Մայիսի 14-15-ին Երևանում անցկացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով: Մեր կենտրոնը ևս հնարավորություն ունեցավ մասնակցելու գագաթաժողովին:
Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որպես Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումն ստանձնած նախարար: Նախարար Ա. Աշոտյանը բացման խոսքում նշել է, որ երեք տարի առաջ Բուխարեստում եվրոպական երկրների կրթության նախարարները միաձայն քվեարկել են, որ Հայաստանը դառնա Եվրոպական կրթական տարածքի կենտրոն, իսկ մայրաքաղաք Երևանը Եվրոպական կրթական տարածքի 9-րդ մայրաքաղաք: ՀՀ ԿԳ նախարարը հանդես է եկել նաև ողջույնի խոսքով: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նովրոչիչը, համանախագահող երկների նախարարները՝ Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն և Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուջի Գունարսոն:
Գագաթաժողովի առաջին օրը ողջույնի խոսքերից հետո աշխատանքները շարունակվեցին առանձին խմբերում, որտեղ քննարկվեցին Բոլոնյան գործընթացի հիմնական ձեռքբերումները և մարտահրավերները, բարձրագույն կրթության ապագան Բոլոնյան գործընթացի հեռանկարում, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական արժեքները, ուսանողների հայացքը Բոլոնյան գործընթացին, ինչպես նաև աշխատաշուկայի մարտահրավերների և բարձրագույն կրթության միջև կապի վերաբերյալ հարցեր: Առաջին օրն ամփոփվեց Երևանյան Կոմյունիկեի վերաբերյալ աշխատանքային քննարկմամբ:
Գագաթաժողով երկրորդ օրը սկսվեց զեկույցներով, որտեղ տարբեր երկների ներկայացուցիչներ հանդես եկան Որակի ապահովման միջազգայնացման, որակի արտաքին գնահատման ճանաչման վերաբերյալ ելույթներով:
Այնուհետև նախորդ օրվա տարբեր զեկույցների և քննարկումների ամփոփում տեղի ունեցավ, մասնավորապես ներկայացվեցին կրթության և աշխատաշուկայի միջև կապի, շրջանավարտների զբաղվածության, ուսանողների ֆինանսական վիճակի բարելավման վերաբերյալ տարբեր խնդիրներ: Ինչպես նաև ներկայացվեց նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը բարձրագույն կրթության կազմակերպման և բովանդակության վրա:
Գագաթաժողովին Բելառուսը դարձավ Բոլոնիայի գործընթացին անդամակցած 48-րդ պետությունը:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը: Ընդ որում երևանյան կոմյունիկեն առաջ քաշեց հետևալ հիմնական նպատակները առաջիկա տարիների համար՝
• Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական առաքելությունը որակի բարելավումն է և ուսուցման և դասավանդման համապատասխանությունը
• Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական նպատակը շրջանավարտների զբաղվածության խթանումն է
• Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կարևոր նպատակն է համակարգը դարձնել առավել ներառական կապված այն հանգամանքի հետ, որ բնակչությունը դարձել է առավել բազմազան և կապված ներգաղթի և դեմոգրաֆիական փոփոխությունների հետ:
• Համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը նախադրյալ և նախապայման է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի միավորման համար:
Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ավարտից հետո նիստին ներկա նախարարներն ու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պատասխանատու մի քանի պաշտոնյաներ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են համաժողովի արդյունքները:
Ներկայացվեցին նաև “The European Higher Education Area in 2015: Bologna Process” և “Bologna With Students’ Eyes” հաշվետվությունները:

Այլ աղբյուրներ գագաթաժողովի վերաբեյալ՝
http://armedia.am/arm/news/18190/erevani-nakhararakan-gagatazhoxov-ampopum.html#.VVdjKMEZNbY.facebook
http://edu.am/index.php?id=-7444&topMenu=2&menu1=-1&menu2=2&arch=0
http://www.regnum.ru/news/cultura/1924284.html#ixzz3aIPxWCet
http://nstar-spb.ru/…/rossiyskaya_delegatsiya_obsudila_bol…/
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով