Կրթության ազգային ինստիտուտը

Մշակում է.

կրթության կառավարման համակարգի ռազմավարությունը և բարեփոխումների իրականացման մեթոդիկան կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթները և դրանց համապատասխան` պետական կրթական չափորոշիչները, ուսումնական հաստատությունների հենքային և օրինակելի ուսումնական պլանները, հիմնական և լրացուցիչ հանրակրթական և մասնագիտական կրթության պետական ծրագրերը:

Կազմակերպում է.

դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուղեցույցների, այլ ուսումնական գրականության ստեղծման աշխատանքները կրթության զարգացման պետական ծրագրերի գիտամեթոդական սպասարկումը կրթության և դաստիարակության բովանդակության գիտամեթոդական ապահովումը, այդ ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների համակարգումը:

Իրականացնում է.

կրթական համակարգի պաշտոնական տեղեկագրերի, փորձնական դասագրքերի և ձեռնարկների հրատարակումը, այլ հրատարակչական գործունեություն, հրատարակված նյութերի բաժանորդագրություն, իրացում մանկավարժական մասնագիտական գրադարանային ֆոնդի, ուսումնական ձայնատեսադարանների, ֆիլմադարանների, մանկավարժության պատմության արխիվի և թանգարանային ֆոնդերի ձևավորումը և պահպանումը:

"Նոր սոցիալական հետազոտությունների ինստիտուտ" հասարակական կազմակերպությունը


Նոր սոցիալական հետազոտությունների ինստիտուտ (ՆՍՀԻ) հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2006թ. ապրիլին և գրանցվել 2007թ. հունիսին: Մեր կազմակերպությունը միավորում է հասարակական գիտությունների ոլորտի երիտասարդ հետազոտողների, որոնք ակտիվորեն ներգրավված են տեղական և տարածաշրջանային տարբեր հետազոտություններում:

Կազմակերպության նպատակներն են.

-գիտահետազոտական գործունեության իրականացում` ժամանակակից մոտեցումների կիրառմամբ
-միջազգային գիտական հանրության անդամ հանդիսացող հետազոտողների ցանցի ստեղծում
-հայ և արտերկրյա գիտահետազոտական հանրության միջև համագործակցության ընդլայնում
-երիտասարդ հետազոտողների պատրաստում
-Հայաստանում հասարակական գիտությունների զարգացման աջակցություն:

"Սոցիալական արդարություն" հասարակական կազմակերպությունը


Կազմակերպության նպատակն է`

Նպաստել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Կազմակերպության խնդիրներն են`

-օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել մարդու իրավունքների և օրինական շահերի վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված ծրագրեր,
-իրականացնել, ինչպես նաև մասնակցել սոցիալական, առողջապահական, կրթա-մշակութային, մարզական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրերին ու միջոցառումներին,
-տարբեր խնդիրների վեր հանման, քննարկման և լուծման նպատակով կազմակերպել դասախոսություններ, կլոր սեղաններ, սեմինարներ, հանդիպումներ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ,
-խոցելի խմբերի համար կազմակերպել տարբեր տիպի կրթա-մշակութային, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ և լուսաբանել այն ԶԼՄ-ների միջոցով:

Նօրաթերթ լրատվական կայքը

Նօրաթերթը տրամադրում է թարմ տեղեկություններ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ:

"Երկուսով" հոգեբանական մասնագիտացված կենտրոնը

"Երկուսով" հոգեբանական մասնագիտացված կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները`

1. Երեխաների հոգեբանական խորհրդատվություն (խաղային թերապիա և այլն)
2. Երեխայի հոգեբանական գնահատում (ախտորոշում)
3. Մեծահասակների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա 4. Լոգոպեդի ծառայություններ
5. Զարգացնող և շտկողական ծրագրեր երեխաների համար
6. Մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրեր հոգեբանների և այլ մասնագետների համար
7. Ուսումնական ծրագրեր ապագա ծնողների, ծնողների և միայնակ ծնողների համար
8. Բիզնես թրենինգներ

"Երկուսով" հոգեբանական մասնագիտացված կենտրոնը կրթական հաստատություններին առաջարկում է հետևյալ ծառայությունները`
1. Երեխայի հոգեբանական գնահատում, դպրոցին պատրաստվածության գնահատում
2. Մանկավարժական սթրեսի, հուզական սպառման հաղթահարում
3. Մասնագիտական դեֆորմացիայի կանխարգելում
4. Մանկավարժական հմտությունների զարգացում (հաղորդակցական, ավտորիտար, կազմակերպչական, խոսքային, դիդակտիկ, ակադեմիական, պերցեպտիվ)
5. Աշխատանք դժվար վարք ունեցող երեխաների հետ (հիպերակտիվ, ագրեսիվ, տագնապային, վախեր ունեցող երեխաներ)
6. Կոնֆլիկտի կառավարում, դպրոցում ծաղրի կանխարգելում, Bullying prevention
7. Կոլեկտիվի կառուցում, Team building
8. Խմբային դինամիկա, ինչպե՞ս աշխատել խմբի հետ
9. Աշխատակազմի մոտիվացիա

Գործարարության Զարգացման և Կադրերի Ինստիտուտը

Գործարարության զարգացման և կադրերի ինստիտուտը շուկայում առաջարկում է համալիր լուծումներ հետևյալ բնագավառներում.
•Մարքեթինգի,
•Մարդկային ռեսուրսների կառավարման,
•Ներդրումների պլանավորման և զարգացման ծրագրերի,
•Ռազմավարական պլանավորման,
•Ֆինանսական հոսքերի կառավարման, հաշվապահական և հարկային հաշվառումների,
•Արտադրա-տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման և օպտիմալացման,
•Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման,
•Իրավաբանական,
•Միջազգային կառավարման համակարգերի ներդրման որակ ISO 9000 և էկոլոգիա ISO 14000, առողջապահական և անվտանգության ONSAS 18000, սննդամթերքի ISO 22000, ինֆորմացիոն տեխնոլոգիաների Tick IT/ISO 17799:
•Արտադրանքի վկայագրման խորհրդատվություն` EN, DIN, NF, BS, ASTM, API, GOST, CE-Mark և այլն:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով