Ընթացիկ ծրագրեր


Կրթական հետազոտություններ

2016թ. ապրիլից Կենտրոնը համագործակցում է Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հետ՝ ուսումնասիրելու համար զինվորական մասնագիտության գրավչությունը ավագ դպրոցի աշակերտների շրջանում:

Սոցիոլոգիական հետազոտություն

2017թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում մեր կենտրոնը Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ իրականացնում է «Համայնքային սեփականության կառավարումը խոշորացված Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքներում» թեմայով հետազոտությունը: Հետազոտության շրջանակներում իրականացվելու են հարցազրույցներ համայնքապետերի, համայնքային կառույցների, այդ թվում կրթական հաստատությունների ղեկավարների, խմբային քննարկումներ բնակիչների շրջանում: Հետազոտությունն իրականացվում է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում:


Սոցիոլոգիական խորհրդատվություն

2012թ. նոյեմբեր ամսից Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը համագործակցում է “Երկուսով” հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հետ: Համագործակցության նպատակն է մշակել հանրակրթական դպրոցում հոգեբանի աշխատանքների մշտադիտարկման գործիք:

Իրականացրած ծրագրեր

Սոցիոլոգիական հետազոտություններ

2016թ. հունիս-օգոստոս ամիսներին Կենտրոնը իրականացրել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնըլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «Փախստականների ներուժի զարգացում և կենսամակարդակի բարելավում» ծրագրի վերջնական գնահատումը:

2016թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին կենտրոնը իրականացրել է Տավուշի ոչ նյութական արժեքների քարտեզագրմանն ուղղված ուսումնասիրությունը՝ համագործակցելով Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն ՀԿ-ի հետ:

Կրթական հետազոտություններ


2015թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում մեր կենտրոնը համագործակցել է Հանրային վարկանիշ վերլուծական ամսագրի հետ: Համագործակցության ընթացքում մեր կենտրոնն իրականացրել է տարբեր կրթական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն:

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը համագործակցելով «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ իրականացրել է անչափահաս իրավախախտների կրթական կարիքների գնահատում: «Անչափահաս իրավախախտների կրթական կարիքների գնահատում» թեմայով հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչ մասնագիտական հմտությունների կարիք ունեն անչափահաս իրավախախտները:
Հետազոտության շրջանակներում իրականացվել են հարցազրույցներ անչափահաս իրավախախտների, քրեակատարողական հիմնարկների ղեկավարների, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների, կրթության ոլորտի փորձագետների և գործատուների հետ:

2013թ. դեկտմբեր -2015 փետրվար ամիներին Հայաստանում իրականացվեց EUROSTUDENT Survey նախագիծը, որի կազմակերպմանը և իրականացմանը մասնակցել է նաև մեր կենտրոնը: Հայաստանում EUROSTUDENT հայաստանյան հանձնաժողովը իրականացրեց է օնլայն հարցումներ 2500 ուսանողների շրջանում: Հետազոտության նպատակն էր պարզել ՀՀ ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև նրանց կենսապայմանները: Արդյունքում մշակվեց երկլեզու հաշվետվություն:
EUROSTUDENT-ը մեկնարկել է 2008 թվականից, որին արդեն մասնակցում են 25 երկիր: Բոլոր մասնակից երկրներում իրականացված հետազոտության արդյունքները հրապարակային են և դրված http://www.eurostudent.eu/ կայքէջում: Հայաստանում իրականացված հետազոտությունը ևս կհրապարակվել և տեղադրվել է կայքէջում:

«Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը» 2013թ. հունվար-հունիս ամիսներին իրականացրել է «Հայաստանում ներառական կրթության իրականացման գնահատում» թեմայով հետազոտական ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվել է Բաց հասարակության Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից: Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես է իրականացվել ներառական կրթությունը Հայաստանում, բացահայտել հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները:
Ծրագիրը տևել է 7 ամիս, որի ընթացքում իրականացվել են հարցազրույցներ Երևանի, Տավուշ, Գեղարքունիք, Արագածոտն, Լոռի և Վայոց Ձոր մարզերի 34 ներառական դպրոցների աշակերտների, ուսուցիչների, ծնողների, վարչական կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտի փորձագետների հետ: Հետազոտության հաշվետվությունը արդեն հասանելի է մեր և Բաց հասարակության Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կայքերում:

Կենտրոնը իրականացրել է մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություններ:
Հետազոտության ընթացքում մշակվել են ուսումնական հաստատության ամբողջական ուսումնասիրությունն ապահովող մեթոդաբանություն, իրականացվել է տվյալների հավաքագրում, այնուհետև արդյունքների վերլուծություն:
Ուսումնական հաստատությունների և Կենտրոնի միջև կնքված պայմանագրերի համաձայն, ուսումնական հաստատությունների տվյալները չենք կարող հրապարակել:

Սոցիոլոգիական հետազոտություն

2015թ. Ապրիլի-սեպտեմբեր ամիսների ընթացքում կենտրոնը իրականացրել է Երեխաների Խնամքի և Պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների, նրանց ընտանիքների կարիքների, այդ երեխաների ծագման համայնքների սոցիալական խնդիրների, սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների վիճակի ու հնարավորությունների Խորը Գնահատում ծրագիրը:
Գնահատման շրջանակներում իրականացվել են հարցազրույցներ շուրջ 300 երեխաների, նրանց ծնողների/օրինական ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև նախատեսվում են հարցազրույցներ, խմբային քննարկումներ երեխաների ծագման համայնքների ներկայացուցիչների, տեղական իշխանությունների, տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր երեխայի անհատական խնամքի ծրագիրն է մշակվել, ինչպես նաև ամփոփիչ վերլուծական հաշվետվություն:
Ծրագրի համագործակից կազմակերպություններն են վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը:

2015թ. մարտ-մայիս ամսիներին Կենտրոնն իրականացրել է ԱԳԶԿ Հիմնադրամի (CARD)«Շուկաներ Մեղրիի համար Ծրագիր» ծրագրի գնահատման փորձաքննություն, որի ընթացքում կիրառվել են փաստաթղթերի վերլուծության, որակական հարցազրույցների մեթոդաբանությունը:

2012թ. դեկտեմբեր - մարտ ամիսներին կենտրոնն իրականացրել է «Խնամատարության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով հետազոտությունը, որն ավարտվել է 2013 փետրվարին: Իրականացվել է որակակական հետազոտություն ՀՀ 4 մարզերում` Երևան, Լոռի, Արարատ և Գեղարքունիք: Հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպիսի արդյունքներ ունի խնամատարությունը` որպես այլընտրանքային խնամքի ինստիտուտ, որը Հայաստանում ներդրվել է 2005թ.: Հետազոտական ծրագիրը իրականացվել է Սեյվ դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակի պատվերով:

2013թ. փետրվար -մարտ ամիսներին կենտրոնն իրականացրել է Հայաստանում իրավական սոցիալականացման «ԶԱՆԳ» ծրագրի վերջնական գնահատումը: Հետազոտական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում: Հետազոտությունն իրականացվել է «Փրոջեքթ Հարմոնի, Ինք.»-ի պատվերով:

2013թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում մեր կենտրոնը իրականացրել է Սեյվ դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված "Եկամտաբեր ծրագրեր գյուղական համայնքներում" ծրագրի արտաքին գնահատումը: Գնահատման նպատակով իրականացվել են որակական և քանակական հարցազրույցներ ծրագրի թիրախ համայնքներում:

Սոցիոլոգիական խորհրդատվություն

Կենտրոնը խորհրդատվություն է տրամադրել Կրթության ազգային ինստիտուտին ուսուցիչների վերապատրաստման գործընթացի արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակման ընթացքում:

Դասընթացներ

Կենտրոնը մշակել է սոցիոլոգիական հետազոտության մեթոդների վերաբերյալ դասընթացների փաթեթ և իրականացրել մի շարք դասընթացներ սոցիոլոգիական հետազոտության տարբեր փուլերի և մեթոդների վերաբերյալ:

Ուղեցույցեր

Կենտրոնը հավաքագրել է, ինչպես նաև մշակել է սոցիոլոգիական հետազոտության մեթոդների վերաբերյալ ուղեցույցեր:

Հետազոտությունների բազա

Կենտրոնը հավաքագրել է Հայաստանում կրթական համակարգի վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների բազա:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով