Սոցիոլոգիական հետազոտությունը տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործընթացների ամբողջություն է, որոնց նախագծումը և իրականացումը պահանջում է մտավոր և կազմակերպչական գիտելիքներ և կարողություններ:

Հետազոտությունը բաղկացած է ծրագրից կամ նախագծումից և իրականացումից:

Հետազոտության ծրագրի բաղկացուցիչ մասերն են`

Մեթոդաբանական մաս
 Հետազոտության հիմնախնդրի (պրոբլեմի) ձևակերպում և հիմնավորում
 Նպատակի և խնդիրների սահմանում
 Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում
 Հիմնական հասկացությունների սահմանում և տեսական մեկնաբանում
 Հիպոթեզների ձևակերպում

Մեթոդական մաս
 Ընտրանքի կազմում
 Տվյալների հավաքագրման մեթոդների նկարագրություն և հիմնավորում
 Տվյալների մշակման և վերլուծության մեթոդներ

Կազմակերպական մաս
 Հետազոտության պլանի կազմում
 Մարդկային և ֆինանսական ռեսուրսների բաշխում

Հետազոտության իրականացման բաղկացուցիչ մասերն են`

Դաշտային աշխատանքների կառավարում
 Տվյալների հավաքագրման դաշտային աշխատանքների կազմակերպում և իրականացում
 Որակի ստուգում

Տվյալների մշակում
 Կոդավորում
 Տվյալների բազայի ստեղծում (SPSS, Stata, Atlas)
 Տվյալների մուտքագրում
 Սղագրությունների կազմում

Արդյունքների վերլուծություն
 Կատեգորիզացիա
 Տվյալների քանակական ցուցանիշների դուրս բերում (քանակական հետազոտությունների դեպքում)
 Տվյալների որակական ցուցանիշների դուրս բերում (որակական հետազոտությունների դեպքում)
 Հաշվետվության կազմում:

Արդյունքների վերլուծությունը բաղկացած է հետևյալ գործընթացներից`

 Կատեգորիզացիա
 Տվյալների քանակական ցուցանիշների դուրս բերում (քանակական հետազոտությունների դեպքում)
 Տվյալների որակական ցուցանիշների դուրս բերում (որակական հետազոտությունների դեպքում)
 Հաշվետվության կազմում:

Տվյալների մշակումը բաղվացած է հետևյալ գործընթացներից`

 Կոդավորում
 Տվյալների բազայի ստեղծում (SPSS, Stata, Atlas)
 Տվյալների մուտքագրում
 Սղագրությունների կազմում
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով