Կենտրոնը իրականացնում է կրթական հետազոտություններ` հետազոտության մեթոդաբանության մշակում, տվյալների հավաքագրում, տվյալների մշակում և վերլուծություն:

Կրթական հետազոտությունների իրականացման ոլորտներն են`

Կրթական ոլորտի ամբողջական և մասնակի վերլուծություն

Կրթական ոլորտում ընթացող գործընթացների գնահատումը կարող է նպաստել դրանց արդյունավետության բարձրացմանը և առավել հասցեական իրականացմանը:


Ուսումնական հաստատության գործունեության ուսումնասիրում (նախադպրոցական կենտրոն, հանրակրթական դպրոց, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, բարձրագույն ուսումնական հաստատություն)

Տվյալների ստացման և վերլուծության անհրաժեշտությունը պայմանավորված է կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման սկզբունքով: Ուսումնական հաստատությունը, լինելով հասարակության լայն շերտերին կրթություն տրամադրող կազմակերպություն, ձգտելով բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը, վերհանելու իր խնդիրները, կարիք ունի ստանալ օբյեկտիվ և թարմ տեղեկատվություն այն մասին, թե որքանով են գոհ իր շահառուները իր տրամադրած կրթությունից: Կրթական հետազոտությունն այս իմաստով տրամադրում է մեթոդաբանական հիմք իրականացնելու ուսումնական հաստատության ամբողջական վերլուծություն:
Սոցիոլոգիական հետազոտության արդյունքում ուսումնական հաստատությունը`
 Կտիրապետի իր գործունեության վերաբերյալ շահառուների գնահատականներին և կկարողանա նպատակային փոփոխություններ կատարել,
 Կբացահայտի իր շահառուների ակնկալիքները, կարիքները,
 Կբացահայտի աշխատաշուկայի ակնկալիքները, կարիքները ուսումնական հաստատությունից որպես մասնագետ պատրաստող կառույց,
 Կբացահայտի գործատուների կարծիքը իր շրջանավարտների մասնագիտական կարողությունների մասին,
 Ինքնավերլուծություն իրականացնելիս կունենա շահառուների կարծիքները իր գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ,
 Կկարողանա կազմակերպել և իրականացնել շահառուների կարիքների վրա հիմնված PR քայլեր:
Կախված նպատակից կարելի է իրականացնել հետազոտություն ինչպես ամեն տարի, այնպես էլ կիսամյակը մեկ անգամ:
Ներքին գործընթացների արդյունավետության գնահատումը պահանջում է առավել հաճախակի իրականացնել նման հետազոտություններ` խնդիրներն արագ բացահայտելու և դրանց լուծումներ տալու համար:

Շրջանավարտների զբաղվածության մշտադիտարկում

Շրջանավարտների զբաղվածության և շրջանավարտների մասնագիտական կարողությունների ձևավորման մակարդակի խնդիրը ուսումնասիրելը ավելի երկարաժամկետ հետազոտություն է պահանջում` շրջանավարտների աշխատանքի տեղավորումից, այնտեղ աշխատելուց հետո:

Շուկայի ուսումնասիրություն

Շուկայի ուսումնասիրութունը կարող է տվյալներ տրամադրել ուսումնական հաստատությանը նոր պահանջված մասնագիտությունները բացահայտելու, ինչպես նաև արդեն պատրաստված մասնագետների հանդեպ նոր պահանջների վեր հանման նպատակով:


Կենտրոնը կազմակերպում է համաժողովներ, գիտաժողովներ, աշխատաժողովներ և կլոր սեղան քննարկումներ:
Կենտրոնը նաև նախաձեռնում և իրականացնում է համաժողովներ, հիմնականում կրթական և սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտի արդի խնդիրների քննարկման նպատակով:

Կենտրոնի գործունեության շրջանակն է նաև կազմակերպել և իրականացնել վերապատրաստումներ:
Կենտրոնը կարող է կազմակերպել դասընթացներ` իրականացնելով դասընթացի վայրի ընտրություն, մասնակիցների հավաքագրում և այլն:
Կենտրոնը իրականացնում է նաև սոցիոլոգիական հետազոտությունների վերաբերյալ դասընթացներ:
Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես կրթությամբ սոցիոլոգները, այնպես էլ այն մասնագետները, ովքեր ներգրավված են սոցիոլոգիական հետազոտությունների գործընթացում:
Դասընթացների միջոցով կարելի է ստանալ հիմնարար գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտից, ինչպես նաև թարմացնել գիտելիքները նոր մեթոդների, վերլուծական նոր մոդելների վերաբերյալ:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով