Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի քանի շրջանավարտներ նախաձեռնել են սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում: Հանդիպման նպատակն է ստեղծել Շրջանավարտների միություն, ինչպես նաև քննարկել սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտը Հայաստանում: Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ` ստեղծելով սոցիոլոգիական ցանց: Նման ցանցը հնարավորություն կտա սոցիոլոգ շրջանավարտների հանդիպումների միջոցով քննարկել այսօր Հայաստանում առկա սոցիոլոգիական դաշտի վերաբերյալ հարցերը, խնդիրները, ներուժը, զարգացման հեռանկարները:
Նմանատիպ ցանցը/շրջանավարտների միությունը կկարողանա անդրադառնալ մի շարք խնդիրների`
 Գնահատել սոցիոլոգիա մասնագիտության ուսումնական պլանը` առարկաները, ծրագրերը,
 Բաց դասախոսություններ ունենալ ֆակուլտետում,
 Կազմակերպել ուսանողների պրակտիկան իր կազմակերպությունում
 Սոցիոլոգիական փորձաքննություն կատարել
 Փորձի փոխանակում իրականացնել մյուս սոցիոլոգների հետ
 Վերապատրաստումներ կազմակերպել և իրականացնել միմյանց համար

Այդ նպատակով ստեղծվում է Հայաստանում և արտերկրում սոցիոլոգիայի ոլորտում ակտիվորեն ներգրավված սոցիոլոգ շրջանավարտների բազա: Տվյալների բազայի ամբողջականության նպատակով, խնդրում ենք ուղարկել հետևյալ տվյալները Ձեր մասին`
1. Ավարտման տարեթիվ
2. Որակավորումը
3. Զբաղեցրած պաշտոնը
4. Կազմակերպությունը
5. Հետաքրքրության ոլորտները
6. Մասնակցությունը այս նախաձեռնությանը`
(այս մասում խնդրում ենք նշեք, թե ինչպես եք նախատեսում մասնակցել այս նախաձեռնությանը` միայն տրամադրել Ձեր մասին տվյալներ, մասնակցել առաջին հանդիպմանը, մասնակցել հետագա բոլոր հանդիպումներին, նպաստել Ձեր կազմակերպությունում պրակտիկայի իրականացմանը, տրամադրել գրականություն, մասնակցել սոցիոլոգիայի ուսումնական պլանի գնահատմանը, բաց դասախոսություններ կարդալ ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների համար):
7. Սոցիոլոգիայի համար արդի հիմնախնդիր, որ կցանկայիք քննարկել և/կամ առաջարկել լուծումներ:

Ձեր տվյալները խնդրում ենք ուղարկել marinagalstyan@e-research.am էլ. հասցեով:
Սոցիոլոգ շրջանավարտների Առաջին հանդիպումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 15-ին ԵՊՀ-ում:

Նախաձեռնության համագործակից կազմակերպություններն են`
Հայկական Սոցիոլոգիական Ակումբը
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը:
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով