Մեր կենտրոնը կարևորելով կրթական թեմաներով հետազոտությունները, որ իրականացվում են Հայաստանում, պարբերաբար ներկայացնում է կրթական հետազոտությունների արդյունքները, այժմ ուզում ենք տեղեկացնել կրթական հետազոտությունների արդյունքների ներկայացման առաջիկա միջոցառման վերաբերյալ:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» հրավիրում է մասնակցելու «Գիտելիքահեն տնտեսությունը և բարձրագույն կրթության բարեփոխումները» խորագրով քննարկմանը, որն անդրադառնալու է քաղաքականության հիմնախնդիրներին: Քննարկումն անդրադառնալու է տնտեսության կատարողականի մեջ տեղեկատվության և ուսումնառության նշանակությանը, աշխատաշուկայի պահանջների և կրթական հաստատությունների միջև առկա անջրպետին, շրջանավարտների զբաղվածության կազմակերպման խնդիրներին և որակի երաշխավորման համակարգերին: Հետազոտողներ Աննա Փոխսրարյանը, Լիլիթ Շաքարյանը, Արևիկ Անափիոսյանը և Նվարդ Մանասյանը, համապարփակ կերպով ներկայացնելու են բարձրագույն կրթության համակարգի վերակառուցման գործընթացը և Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ձևավորման մարտահրավերները` առաջարկություններ ներկայացնելով քաղաքականությունների վերաբերյալ` հիմնվելով իրենց հետազոտությունների արդյունքների վրա:
Քննարկումը վարելու է լրատվամիջոցների փորձագետ, ԱՄՆ դեսպանատան կողմից շնորհվող, «Խիզախ կին» 2012 թվականի դափնեկիր, Ծովինար Նազարյանը:
Հրավիրվածների թվում լինելու են ՀՀ կառավարության, ազգային և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքականություն հետազոտողներ և գիտնականներ: Ի գիտություն` կից ներկայացվում են քաղաքականության ամփոփագրերը:
Հանրային քննարկումը տեղի կունենա հինգշաբթի, 2012 թվականի նոյեմբերի 29-ին, ժ.17:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեքս և Մարի Մանուկյանների անվան դահլիճում, Բաղրամյան 40 հասցեում: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը` համաժամանակյա թարգմանությամբ:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 26-ը կապվել ԲՀՀ-Հայաստանի Քաղաքականության հետազոտությունների ծրագրի համակարգող Աննա Քալաշյանի հետ (հեռախոսներ՝ 53-38-62 կամ 53-67-58):

Քաղաքականությունների ամփոփագրերը ներկայացվում են ստորև`
pokhsraryan-policy-brief.doc [68 Kb] (Count: 4)
anapisosyan-policy-brief.doc [67 Kb] (Count: 6)
manasian-policy-brief.doc [171 Kb] (Count: 3)

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով