Սիրելի ուսանող,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Սովորի՛ր հաճույքով, իրացրու՛ իրավունքդ» աշխատանքային քննարկմանը, որի ընթացքում կարող եք կատարել հարցադրումներ, բարձրաձայնել Ձեզ հուզող խնդիրները և նոր տեղեկատվություն ստանալ ուսանողի գիտելիքի և դասավանդման գնահատման համակարգերի մասին:

Ամսաթիվ`Մայիսի 24
Ժամ` 15:00
Վայր` Հայաստանի ամերիկյան համալսարան (հասցե` Մարշալ Բաղրամյան պող. 40, Մանուկյան դահլիճ, 2-րդ հարկ)

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել գրանցման հայտը` հետևելով այս հղմանը` https://docs.google.com/forms/d/1sEVeBtDXgLiMc0C5uUinrAIeS2kS8lVItuaW--DaLog/viewform: Տեղերը սահմանափակ են:

Միջոցառման կազմակերպիչներն են Տեմպուսի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը, Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, «Ուսանողության ձայն» ծրագիրը և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը:

Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ info@tempus.am էլ. հասցեով կամ զանգահարել (+374 10) 580963 հեռախոսահամարով:

Հարգանքով`

Կազմակերպչական թիմ
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով