Քաղաքագիտության մագիստրոսական ծրագրեր Տարտուի համալսարանում


Տարտուի համալսարանի Կառավարման և քաղաքականության ինստիտուտը հայտարարում է ընդունելություն իր երեք մագիստրոսական ծրագրերում: Մագիսրտոսական ծրագրերը դասավանդվում են անգլերենով:
• Ժողովրդավարություն և կառավարում (http://ut.ee/democracy)
• Միջազգային հարաբերություններ և տարածաշրջանային ուսումնասիրություններ (http://ut.ee/irrs)
• Մերձբալթյան ուսումնասիրություններ (http://ut.ee/baltic)
Մրցույթային հիմունքներով ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ, ինչպես նաև ազատում ուսման վարձից: Լավագույն ուսանողները կազատվեն ուսման վարձից և կստանան կրթաթոշակ:

Ինչու պետք է հայ ուսանողը սովորի Տարտուի համալսարանում:
• Հայաստանը պատմականորեն կապված է Էստոնիայի հետ. 1830-36թթ. ԽաչատուրԱբովյանը սովորել է Տարտուի (Դորպատ) համալսարանում:
• Հետխորհրդային պետություններից ամենահաջող բարեփոխումներն իրականացվել են Էստոնիայում, և այս պետությունը կարող է լինել օրինակելի Հայաստանի համար:
• Էստոնիան շատ լավ կրթություն է տրամադրում կրթության բոլոր մակարդակներում: Տարտուի համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների 3%-ի մեջ է (ըստ 2013-14թթ. Թայմսի Բարձրագույն կրթության Աշխարհի համալսարանների վարկանիշային ցուցակի):
• Էստոնիայում կրթություն ստանալը ֆինանսների ճիշտ ներդրում է. Դուք կարող եք ստանալ որակյալ, միևնույն ժամանակ մատչելի կրթություն:
• Էստոնիան ապահով, մաքուր և դինամիկ պետություն է: Այն ունի ժամանակակից ենթակառուցվածք, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային կառավարումը և անվճար ինտերնետը գրեթե ամենուր:

Մագիստրոսական ծրագրերին կարող են դիմել բորոլը անկախ իրենց ունեցած մասնագիտությունից: Մագիստրոսական բոլոր ծրագրերը համակցում են ակադեմիական գիտելիքը հիմնական հմտություններ և կարողություններ զարգացնող պրակտիկ գործունեության հետ` պատրաստելով ձեզ ինչպես պետական, այնպես էլ ակադեմիական կամ մասնավոր սեկտորում աշխատելուհամար:

Սկսեք կառուցել Ձեր մեծապագան և պատրաստ եղեք նորանոր ձեռքբերումների – դիմե՛ք ծրագրին հիմա:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ – Ապրիլի 16, 2015-01-29
Ընդունելության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք կարդալ հետևյալ հղումով http://www.rti.ut.ee/en/prospective-students
Հետադարձկապ: MailiVilson Ուսանողների կոորդինատոր (hարցերը կարող եք գրել անգլերենով)maili.vilson@ut.ee

Կարող եք նաև դիմել հայազգի «ուսանող դեսպաններին» պարզելու, թե ինչպիսին է ուսանողական կյանքը Տարտուում: http://www.ut.ee/en/why-choose-university-tartu-studies-and-research/international-student-ambassadors
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով