Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին մասնակցեցին Սփյուռքի 19 երկրների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչ:
Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման ու զարգացման, կրթդաստիարակչական հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով 8 լիագումար նիստերում և 6 մասնախմբերում իրականացված համատեղ քննարկումների ընթացքում ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները.
1.Շարունակել աշխատանքները հայագիտության ոլորտի միասնական կրթական չափորոշիչների մշակման ու ներդրման ուղղությամբ` սահմանելով ակնկալվող գիտելիքների նվազագույն և առավելագույն մակարդակները, դրանց գնահատման չափանիշները:
2.Միջնորդել ՀՀ կառավարությանը միջպետական բանակցությունների միջոցով Սփյուռքի կրթական հաստատություններում դասավանդվող հայագիտական առարկաների կարգավիճակը համապատասխան երկրներում օրենսդրորեն ամրագրելու վերաբերյալ:
3.Նպաստել Սփյուռքի կրթական հաստատությունները տվյալ երկրի պետական կրթական ոլորտ ներգրավելու գործին:
4.Շարունակել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքը սփյուռքահայ կրթական հաստատությունների համար ստեղծվող և ձեռք բերվող դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, հայագիտական գրականության տպագրության և տարածման ուղղությամբ` մասնավորապես կարևորելով.
ա/հայոց լեզվի արագացված ուսուցումը, բանավոր խոսքի զարգացումը,
բ/Հայաստանում արևելահայերեն և արևմտահայերեն դասական ուղղագրությամբ ուսումնական գրականության հրատարակումն ու տարածումը,
գ/Սփյուռքի համար ստեղծվող ուսումնական գրականության փորձաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը,
դ/Սփյուռքի կրթական հաստատություններում ուսումնական գրականության ստեղծումը:
5.Աշխատանքներ տանել Սփյուռքում հայագիտական կրթության վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
6.Նպաստել Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան ամսագրերում Սփյուռքին հատկացված բաժինների պատրաստմանը և դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը:
7.Աջակցել Սփյուռքի կրթական հաստատությունների, անհատ հեղինակների և հայաստանյան հրատարակչությունների համագործակցությանը:
8.Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի ուսուցիչների և աշակերտների շրջանում կազմակերպել Հայոց ցեղասպանությանը նվիրված համահայկական միջոցառումներ, մշակել և տարածել ուսումնաօժանդակ նյութեր:
9.Տարածաշրջաններում ուսումնամեթոդական աշխատանքների համակարգված իրականացման նպատակով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում կազմակերպել վերապատրաստող ուսուցիչների դասընթացներ` համապատասխան ուսումնական ծրագրով:
10.Շարունակել Սփյուռքի մանկավարժական ներուժի վերապատրաստումը Հայաստանում և տեղերում` իրականացնելով ինչպես մեկամսյա, այնպես էլ կարճաժամկետ խորհրդատվական դասընթացներ` առարկայական, մեթոդական, հոգեբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով` շեշտադրելով գործնական աշխատանքները:
11.Կատարելագործել վերապատրաստման ծրագրի և նրա արդյունքների մշտադիտարկման համակարգը:
12.Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել հեռավար վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ:
13.Սփյուռքի կրթական հաստատությունները բարձրագույն մանկավարժական կրթությամբ ուսուցիչներով համալրելու նպատակով նպաստել գործող ուսուցիչների հեռակա, ինչպես նաև լրացուցիչ կրթության կազմակերպմանը:
14.Սփյուռքում մանկավարժական կադրերի բացակայության դեպքում աջակցել կրթական հաստատությունները հայաստանյան մանկավարժներով համալրմանը:
15.Աշխատանքներ ծավալել համահայկական վիրտուալ միջավայրի զարգացման ուղղությամբ` նպաստելով խորհրդաժողովի քննարկումների շարունակականությանը:
16.Նպաստել օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով