Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Ուսուցման ազգային հիմնադրամի առաջին համաժողովը՝ «Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով, որին մասնակցել է նաև “Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը”: Հիմնադրամի գերակա խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանը: Համաժողովի նպատակն է հավանական գործընկերների և շահառուների շրջանում իրազեկել հիմնադրամի ստեղծման, նրա նպատակների ու խնդիրների, հնարավոր միջոցառումների և գործողությունների մասին, քննարկել Ուսուցման ազգային հիմնադրամի գործարկման հարցերը՝ ֆինանսավորման քաղաքականության և մեթոդաբանության տեսանկյունից, և առաջարկություններ ձևավորել՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացման գործում համագործակցության վերաբերյալ:
Համաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի կրթությունը հանրային բարիք է, ՀՀ գործատուները պետք է հասկանան, որ կրթության ոլորտում իրենց մասնակցությունը բարեգործություն չէ, համաժողովից էլ ակնկալում է առավել փոխշահավետ համագործակցություն:
Ըստ Ուսուցման Ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի հերթական ձևական կառույցի միտում չկա.
«Քննարկումը անցկացվում է այն մարդկանց շրջանում, ովքեր հետաքրքրված են, շահագրգիռ են, որպեսզի դաշտը գոյանա, հստակ գիտակցում են, որ իսկապես կարևոր է, որ կադրի հզորության հաշվին իրենք իրենց բիզնեսը և իրենց գործունեությունը ավելի ուժեղ ու մրցունակ դարձնեն: Կլոր սեղանը 2 նպատակ ունի՝ աջակցություն և ընդհանուր համաձայնություն»:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով