Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հայաստանյան գրասենյակի Կովկասյան բարոմետր ծրագրի արդյունքների ներկայացման հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և անհատ հետազոտողներ, այդ թվում “Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը”:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Այնուհետև ներկայացվեցին Կովկասյան բարոմետր ծրագրի արդյունքներից որոշ տվյալներ:

Արդյունքները վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական և արտաքին հարաբերությունների որոշ հարցերին` կյանքից բավարարվածության ցուցանիշ, տարբեր կառույցներին վստահության մակարդակ և այլն: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 2300 տնային տնտեսություն: Ըստ ներկայացված տվյալների` հարցման մասնակիցների 13% բացարձակապես չի վստահում կրթական համակարգին, իսկ մյուս 13% լիովին վստահում է ՀՀ կրթական համակարգին:
Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով, որին հաջորդեցին ոչ ֆորմալ քննարկումներ:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով