Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում սոցիոլոգիայի ակադեմիական և պրակտիկ դաշտում առկա խնդիրներ:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին շրջանավարտների մասնակցությունը սոցիոլոգիայի ակադեմիական ոլորտին` դասավանդող դասախոսներին առարկայի վերաբերյալ թարմ տեղեկատվություն տրամադրելով: Ինչպես նաև սոցիոլոգները անդրադարձան պրակտիկ ոլորտում առկա հիմնախնդիրներին, որի ուղղությամբ շրջանավարտները առաջարկեցին իրականացնել կատարած հետազոտությունների վերաբերյալ մասնագիտական կարծիքների և փորձի փոխանակում:
Որոշվեց շարունակական բնույթ տալ շրջանավարտների հանդիպմանը, սակայն ի սկզբանե առաջադրել և հետևողաբար իրականացնել հասանելի նպատակներ, որոնց թվում շրջանավարտների կողմից բաց դասախոսությունների կազմակերպում, ուսանողների պրակտիկայի կազմակերպում, սոցիոլոգիական ոչ ֆորմալ հանդիպումների կազմակերպում:
Քննարկվեց նաև սոցիոլոգ շրջանավարտների բազան հզորացնելու հարցը` նրանում ներառելով նաև այն շրջանավարտներին, ովքեր այժմ սոցիոլոգիայի բնագավառում չեն գործում, որոնք կարող են օգնել ցանցին իրենց տրամադրած ռեսուրսներով:

Alumni meeting

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով