Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» թեմայով հետազոտության հաշվետվության ներկայացումը, որը կազմակերպել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Հետազոտության նպատակն էր պարզել հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը, երեխաների մասնակցությունը կենսագործունեության տարբեր ոլորտներում, բացահայտել ներառման խոչընդոտները և մշակել առաջարկություններ ծառայությունների բարելավման և խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ: Հետազոտության թիրախ խումբ են հանդիսացել հաշմանամություն ունեցող 0-18 տարեկան երեխաները: Հետազոտությունն իրականացվել է երեխայի ծնողի հետ հանդիպում-հարցազրույցի մեթոդով: Հարցազրույց իրականացվել է հաշմանդամություն ունեցող 5707 երեխայի համար:
Հետազոտության արդյունքները ներկայացրեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը: Ըստ հետազոտության արդյունքների` հարցմանը մասնակցած ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաների միայն 35 %-ն է հաճախել կամ հաճախում մանկապարտեզ, ընդ որում 2-6 տարիքային խմբում այդ ցուցանիշն ավելի ցածր է` 28 %: Մանկապարտեզ չհաճախողների մեջ, հարցվողների 33 %-ը նշել է, որ չեն զգում մանկապարտեզի կարիքը, իսկ 26 %-ը` համայնքում չկա մանկապարտեզ: Հարցվողների 70 %-ը նշել է, որ երեխան կրթություն է ստանում ընդհանուր հանրակրթական դպրոցում (կամ արդեն ավարտել է), 12 %-ը` հատուկ դպրոցում, 18 %-ը` ընդհանրապես դպրոց չի գնում: Հարցմանը մասնակցած դպրոց չհաճախող երեխաների ծնողների 48 %-ը նշել է, որ երեխան չի կարող սովորել դպրոցում, 34 %-ը` երեխայի առողջական խնդիրները թույլ չեն տալիս, իսկ 19 %-ը` դպրոցը չունի համապատասխան պայմաններ:
Հանդիպման հատուկ հյուրն էր Պորտուգալիայի կրթության նախարարության հատուկ կարիքների կրթության ղեկավար Ֆիլոմենա Պերեյրան, որը ներկայացրեց ներառական կրթության իրենց փորձը: Հյուրին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ներառական կրթության ֆինանսավորման չափին, նրանում ծնողական ասոցացիաների ներգրավվածությանը, ինչպես նաև ուսուցիչիների վերապատրաստմանը:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով