Հոկտեմբերի 18-19 Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների II վեհաժողովը: Երկօրյա միջոցառման կազմակերպիչն է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Առաջին անգամ է, որ համագումարին մասնակցում են ԱՊՀ անդամ 9 պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան և Մոլդովա) պատվիրակություններ` շուրջ 500 պատվիրակ` կրթության նախարարներ, կրթության փորձագետներ և ուսուցիչներ:
Համագումարն ընթացավ «ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրի ներքո: Համագումարի նպատակն է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2010 թվականին կայացած I համնագումարի որոշումների կայացումը, ժամանակակից հասարակությունում ուսուցչի դերի և տեղի բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների նշակումը:
Համագումարի ընթացքում կազմակերպվել էր նաև Էքսպո ցուցահանդես,որը նպատակաուղղված է ԱՊՀանդամ երկրներում կրթական բարեփոխումների,մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, հեղինակային և այլընտրանքային կրթական մեթոդների առանձնահատկությունների, լրացուցիչ կրթության հաջողված օրինակների, ուսումնամեթոդականնյութերի և ձեռնարկների, փորձի փոխանակման ներկայացմանը:
Համագումարը ողջույնի խոսքով բացեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խոսելով կրթության ոլորտի առջև կանգնած խնդիրների և մարտահրավերների մասին,նա ասաց.«Ժամանակակից պետությունը և հասարակությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթական համակարգի: Ժամանակակից աշխարհում փոխվում է հասարակության զարգացման տրամաբանությունը: Այսօր հասարակության զարգացման հիմնական միջոցը ոչ թե ապրանքների արտադրությունն ու արդյունաբերությունն է, այլ նոր գիտելիքների արտադրությունը: Սա պահանջում է երկրների կառավարություններից, որպեսզի նրանք դրան համապատասխան փոխեն պետության կառավարման համակարգի ողջ գործընթացը»:
Վեհաժողովի 2-րդ օրը տեղի է ունեցան կլոր սեղան քննարկումներ կրթության ոլորտի տարբեր թեմաների շուրջ` կրթական համակարգի կառավարում, կրթության ոլորտի կադրերի պատրաստում և կատարելագործում, կրթական նոր տեխնոլոգիաներ, կրթության որակի գնահատում, նախադպրոցական կրթություն, շարունակական կրթություն:
Քննարկվեցին սովորողների գիտելիքների գնահատման (միասնական քննություններ), առաջադիմության մոնիթորինգի վերաբերյալ հարցերը մասնակից երկրների օրինակով: Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ անհրաժեշտ է առանձնացնել աշակերտների առաջադիմությունը ուսուսցիչների և դպրոցի գնահատումից` նշելով, որ աշակերտների առաջադիմության առաջընթացը կամ հետընթացն է հիմք ուսուցչի և դպրոցի գնահատման համար, սակայն աշակերտների գիտելիքների գնահատման արդյունքները չի կարելի կիրառել ուսուցչի գնահատման ընթացքում:
Համաժողովի ավարտին ՀՀ ԿԳ նախարարն ու Տաջիկստանի կրթության նախարարը վավերացրեցին համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի երկու երկրների միջև խորացնել և զարգացնել կրթական համագործակցությունը:
CIS
CIS

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով