Նոյեմբերի 9-10 Երևանի պետական համալսարանում "Tempus Cap4Com" ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ “Համալսարան-ձեռնարկություն համագործակցություն. Մոտիվացիա եւ համագործակցության գործիքներ (University-enterprise partnership: Motivation and Tools for Partnership) խորագրով միջազգային երկօրյա սեմինարը:
Միջազգային երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվեցին համալսարան-բիզնես համագործակցության մոդելները, խնդիրներն ու հեռանկարները: Իրենց կողմից կիրառվող փորձի վերաբերյալ ելույթներով հանդես եկան հայաստանյան բուհերի (ԵՊՀ, Գորիսի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան), մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ (Նաիրի Կոնսորցիում) և իհարկե մասնագետներ արտասահմանյան բուհերից` Բելգիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից ու այլ երկրներից (Shota Rustaveli State University, Aelen University of Applied Sciences, Coventry University, Odessa National Polytechnic University, Chernivitsi National University): Վերջիններս ներկայացրեցին իրենց բուհերում բիզնես-համալսարան համագործակցության լավագույն փորձը:
Միջոցառմանը մասնակցում էր նաև “Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը”` ներկայացնելով “Կրթական հետազոտությունները որպես համալսարան-բիզնես համագործակցության գործիք” թեման:

Cap4Com ragional seminar
Cap4Com ragional seminar
Cap4Com ragional seminar

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով