Նոյեմբեր ամսից Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը սկսում է համագործակցել “Երկուսով” հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հետ: Համագործակցության նպատակն է մշակել հանրակրթական դպրոցում հոգեբանի աշխատանքների մշտադիտարկման գործիք: Գործիքի մշակումից հետո այն կքննարկվի մասնագետների շրջանում, այնուհետև կփորձարկվի Հայաստանի մի քանի հանրակրթական դպրոցներում: Փորձարկված գործիքը կներկայացվի կրթության պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին` Կրթության ազգային ինստիտուտ, Կրթության և գիտության նախարարություն և այլն, որպեսզի հստակեցվի գործիքի կիրառման սկզբունքները: Հանրակրթական դպրոցներում մշակվող գործիքի ներդրման նպատակն է նպաստել հոգեբանի աշխատանքների տեսանելիության և արդյունավետության բարձրացմանը:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով