Այսօր տեղի ունեցավ ՍՈՎՈՐԻՐ ՀԱՃՈԻՅՔՈՎ, ԻՐԱՑՐՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԴ աշխատաժողովը!!!
Ներկա էին ուսանողներ մի քանի համալսարաններից՝ Թատրոնի և կինոյի պետական համալսարան, Գլաձոր համալսարան, Եվրասիա միջազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի պետական լեզվաբանական համալսարան:
Սկզբից մասնակից ուսանողներին ներկայացվեց դասավանդում, ուսումնառություն, գնահատում եռանկյունու կողմերի միջև կապերը, այնուհետև ուսանողները հնարավորություն ունեցան աշխատելու խմբերով և քննարկել հետևյալ երկու թեմաները՝ Ուսանողների գիտելիքի գնահատում և Դասընթացի գնահատում: Խմբային քննարկումների ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց բուհերում գործող գնահատման համակարգերը, ինչպես նաև առկա խնդիրները:
Հանդիպման վերջում Ուսանողության ձայնը ներկայացրեց իր գործունեությունը և վերջին հետազոտության արդյունքները:
Հանդիպման ընթացքում իրականացվեց նաև հարցում ուսանողների շրջանում՝ ուսանողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների և հանդիպման արդյունավետության վերաբերյալ ուսանողների կարծիքների ստացման նպատակով!!!

Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին Տեմպուսի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը, Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, «Ուսանողության ձայն» ծրագիրը և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը:

Workshop on Student Rights
Workshop on Student Rights
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով