Հուլիսի 18-ին մեր կենտրոնում տեղի ունեցավ քննարկում գիտական գործունեության կազմակերպման վերաբերյալ, որին մասնակցում էին գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ:
Քննարկման մասնակիցները նշեցին, որ այսօր բուհերում գիտական գործունեության զարգացմանը խոչընդոտում են ինչպես գիտնականների մոտիվիացիայի բացակայությունը, սերնդափոխության բացակայությունը, այնպես էլ գիտական թեմանով քննարկումների պակասը բուհերում, ավելորդ թղթաբանությունը:
Բանախոս Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց, որ այսօր բուհերում գիտական քննարկումների կազմակերպումը հանդիպում է ընդդիմության հենց գիտնականների կողմից, այսօր հենց գիտությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված չեն քննարկումներին մասնակցելով: Ներկաների կարծիքը կիսվեց երկու մասի, երբ խոսքը վերաբերեց արդյոք գիտնականը (!) պետք է առևտրայնացնի իր ստեղծած գիտելիքը, թե դա պետք է արվի բիզնես ոլորտի ներայացուցիչների (!) կողմից:
Բանախոս Անահիտ Մանասյանը ներկայացրեց իր փորձը, երբ մի քանի ոլորտների գիտնականների հետ միասին իրենք աշխատում են առևտրայնացնել իրենց թիմակցի ստեղծած գիտելիքը բիզնես ոլորտում կիրառելի դարձնելով այն:

Discussion on Science

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով