Մշտապես կարևորելով երեխաների, մարդու իրավունքի հետ կապված հարցերը, մեր Կենտրոնը ուշադրություն է դարձնում բոլոր խմբերի կրթության ապահովման խնդիրներին: Այս նպատակով Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը սկսում է համագործակցել «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
Համագործակցության նպատակն է գնահատել անչափահաս իրավախախտների կրթական կարիքների գնահատումը: «Անչափահաս իրավախախտների կրթական կարիքների գնահատում» թեմայով հետազոտության նպատակն է պարզել, թե ինչ մասնագիտական հմտությունների կարիք ունեն անչափահաս իրավախախտները:
Ուսումնասիրությունը պետք է կենտրոնանա հետևյալ հիմնական խնդիրների վրա.
• Մշակել ուսումնական և սոցիալական ծառայությունների փաթեթ անչափահաս իրավախախտների համար,
• Պարզել, թե ինչպիսի մասնագիտություններ են պահանջված անչափահաս իրավախախտների շրջանում,
• Պարզել, թե ինչպիսի մարդկային ռեսուրսների կարիք կա այդ մասնագիտությունների ուսուցման համար,
• Պարզել, թե ինչպես է պետք կազմակերպել դասընթացները,
• Պարզել, թե որոնք են տարբեր շահագրգիռ օղակների կողմից անչափահաս իրավախախտների մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ քայլերը,
• Պարզել անչափահաս իրավախախտների մասնագիտական զարգացման նկատմամաբ շահագրգիռ օղակների տեսակետները և դիրքորոշումները:
Հետազոտության շրջանակներում եմ իրականացվելու են հարցազրույցներ անչափահաս իրավախախտների, քրեակատարողական հիմնարկների ղեկավարների, համապատասխան նախարարությունների ներկակացուցիչների, կրթության ոլորտի փորձագետների և գործատուների հետ: Հետազոտական աշխատանքները սկսվել են նոյեմբերի 22-ից և տևելու են մինչև դեկտեմբերի 20-ը:
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով