Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը նոյեմբերի 21-22 մասնակցեց Ժամանակակից լեզուների եվրոպակական կենտրոնի (European Centre for Modern Languages) կողմից կազմակերպած աշխատաժողովին Լեզուները կորպորատիվ որակում (Languages in corporate quality) ծրագրի շրջանակներում, որը տեղի ունեցավ Ավստրիայի Գրաց քաղաքում, որտեղ գտնվում է Ժամանակակից լեզուների եվրոպակական կենտրոնի գրասենյակը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ՝ ինֆորմալ և ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման, մասնավոր վերաբերյալ: Տեղի ունեցան քննարկումներ կազմակերպության ներսում լեզվի զարգացման ուղղությունների և հնարավորությունների մասին: Աշխատաժողովին մասնակցում էին լեզվի դասավանդողներ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, գործատուներ, հետազոտողներ, կրթության ոլորտի փորձագետներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ հետևյալ երկրներից՝ Ալբանիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ռուսաստան, Ռումինիա, Սլովակիա, Լիտվա, Ֆրանսիա, Հայաստան, Հունաստան, Գերմանիա, Ֆինլանդիա, Կանադա, Իտալիա:
Ծրագիրը տևեղությունը 2 տարի է՝ 2012-2013թթ: Ծրագրի նպատակն է պատրաստել գործիքներ և ռեսուրսներ` մշակված բարձրացնելու տեղեկացվածությունը բիզնես համայնքում նորարար լեզվական կարողությունների զարգացման և գնահատման վերաբերյալ, մասնավորապես խրախուսել կազմակերպություններին ճանաչել բազմալեզվությունը որպես կորպորատիվ որակի շրջանակի նշանակալի տարր:
Ծրագրի թիրախ խմբերն են՝
• Դասավանդողները
• Հանրային և մասնավոր ոլորոտում թրեյնինգների և ուսումնական ծրագրերի մշակման գծով ղեկավարներ, ձեռներեցներ, աշխատակազմի ղեկավարներ
• Գործատուների միություններ, մասնավոր ոլորտի կազմակերպություններ, աշխատողների ներկայացուցիչներ
• որակի վերահսկող կազմակերպություններ, աշխատանքի տեղավորման գործակալներ, կարիերայի խորհրդատուներ:

Ծրագրի արդյունքներն են՝
o Բիզնես միջավայրում ստեղծել ճանաչում լեզուների ինֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման
o Լեզվի փորձաքննության ինտեգրում կորպորատիվ որակի ծրագրերում

Ավելին՝ http://www.ecml.at/
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով