Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ հանդիպում Eurostudent ներկայացուցիչների և հայաստանյան թիմի միջև : Հանդիպման նպատակն էր քննարկել Eurostudent V հարցման ներկա փուլը և պլանավորել հետագա անելիքները: Հայաստանյան թիմը ներկայացրեց հարցման նախապատրաստական, անցկացման և տվյալների մշակման փուլերի ընթացքը. առաջացած հիմնական խնդիրները:
Քննարկվեցին նաև ՀՀ բուհերում առկա սոցիալական աջակցության ծրագրերի, ուսանողների զբաղվածության, ֆինանսական վիճակի վերաբերյալ հարցեր:
Այժմ արդեն մեկնարկում է հարցման արդյունքների վերլուծությունը:

Հիշեցնենք, որ Eurostudent V Հայաստանում մեկնարկել է 2014թ. փետրվարից, որի շրջանակում մարտ-ապրիլ ամիսներին 2500 ուսանող ՀՀ բոլոր բուհերից մասնակցել են օնլայն հարցմանը:
Հետազոտության նպատակն է պարզել մեր ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև նրանց կենսապայմանները:
EUROSTUDENT-ը մեկնարկել է 2008 թվականից, որին արդեն մասնակցում են 25 երկիր: Բոլոր մասնակից երկրներում իրականացված հետազոտության արդյունքները հրապարակային են և դրված http://www.eurostudent.eu/ կայքէջում: Հայաստանում իրականացված հետազոտությունը ևս կհրապարակվի և կտեղադրվի կայքէջում:

Meeting with Eurostudent team
English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով