Հայտարարություններ

2023-06-29 02:29:55

Մեկնարկում է EduArmenia2023 գիտակրթական աշխատաժողովը

EduArmenia Համահայկական գիտակրթական աշխատաժողովը այս տարի տեղի կունենա հուլիսի 1-4՝ համախմբելով Հայաստանը, Արցախը և Սփյուռքը։ 

 

Այս տարի աշխատաժողովին միացել է նաև Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը՝ որպես գործընկեր։

 

Հուլիսի 1-ին կմեկնարկի աշխատաժողովի հեռավար հանդիպումները, իսկ հուլիսի 3-ին առերես հանդիպումները։

 

Հուլիսի 3-ին, մեր կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանը կվարի ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ խորագրով պլենար քննարկումը, որի բանախոսներն են՝ Արտաշես Թորոսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սեդրակ Յովսէփյանը, Արեգ Դանագուլյանը, Արա Սանջյանը,Մարիաննա Հարությանյանը։ Պլենար քննարկումը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 10։30-ին, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում։

 

Աշխատաժողովի բոլոր հանդիպումների և քննարկումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է օրակարգում։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ