Մեր առաքելությունն է աջակցել Հայաստանում առկա հիմնախնդիրների և մարտահրավերների լուծմանը, որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստահեն և գիտելիքահեն խորհրդատվությունների մատուցման միջոցով։
Կենտրոնն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, որը ներառում է հետևյալ 4 հիմնական ուղղությունները
Կենտրոնն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ
Կենտրոնն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, որը ներառում է հետևյալ 4 հիմնական ուղղությունները՝
Իմանալ ավելին
Կրթական և սոցիոլոգիական հետազոտությունների մշակում և իրականացում
Կրթական և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման ընթացքում Կենտրոնը կիրառում է սոցոլոգիական որակական և քանակական հետազոտական մեթոդների ամբողջ գործիքակազմը, կախված տվյալ հետազոտության և Ծրագրի նպատակներից և խնդիրներից։ Կենտրոնը պարբերաբար թարմացնում և կատարելագործում է իր գործունեությունը՝ կիրառելով հետազոտությունների իրականացման, տվյալների հավաքագրման և վերլուծության նորարական մեթոդներ։ Կենտրոնը կիրառում է տվյալների հավաքագրման քանակական և որակական հետևյալ մեթոդները․
Քանակական մեթոդներ
Որակական մեթոդներ
Որպես գործունեության հիմնական ուղղություն Կենտրոնը առաջնորդվելով միջազգային և տեղական հետազոտական և գիտական լավագույն փորձով, մշակել է կրթական հետազոտությունների իրականացման մանրամասն մեթոդաբանություն և գործիքակազմ։ Կենտրոնը, մասնավորապես իրականացնում է հետազոտություններ ուղղված կրթական գործընթացների, ուսումնական հաստատությունների գործունեությանը՝
Կենտրոնի առանցքային առաքելություններից մեկն է նպաստել Հայաստանում սոցիոլոգիայի և սոցիոլոգիական հետազոտությունների կարևորության և վստահելիության բարձրացմանը որակյալ սոցիոլոգիական ծառայությունների մատուցման ճանապարհով։ Կենտրոնը իրականացնում է սոցիոլոգիական հետազոտություններ՝ առաջարկելով հետևյալ ծառայությունները՝
Իմանալ ավելին
Վերլուծություններ
Կենտրոնն իրականացնում է քանակական և որակական հետազոտության արդյունքների համակցված վերլուծություններ։ Կենտրոնի մատուցած վերլուծական ծառայությունները կարող են մաս կազմել Կենտրոնի կողմից իրականացվող ամբողջական հետազոտության, կամ պարզապես մատուցվել որպես առանձին ծառայություն։ Կենտրոնը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթության և երիտասարդության հիմնախնդիրների, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներին առնչվող փաստաթղթերի և հետազոտական հաշվետվությունների երկրորդային վերլուծությանը, որը թույլ է տալիս համեմատել և առավել ամբողջական պատկերացում կազմել տարիների ընթացքում տարբեր երևույթների փոփոխության մասին։ Կենտրոնը մատուցում է վերլուծությունների իրականացման սոցիոլոգիական ամբողջ գործիքակազմը։
Կենտրոնը մեծապես կարևորում է պատվիրատուների և շահառուների կարծիքը և հիմնական պահանջները հաշվետվությունների տրամաբանական կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ, միևնույն ժամանակ Կենտրոնի փորձագետները և հետազոտողները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ցանկացած հաշվետվության մշակման տեսամեթոդաբանական և գիտական հենքին։
Կենտրոնը պարբերաբար թարմացնում, կատարելագործում և համալրում է քանակական և որակական վերլուծությունների իրականացման իր գործիքակազմը։ Տվյալների քանակական վերլուծության նպատակով Կենտրոնի մասնագետները կիրառում են SPSS, Stata և այլ վիճակագրական փաթեթներ, կախված Ծրագրի առանձնահատկությունից և պատվիրատուի պահանջից։ Տվյալների որակական վերլուծության նպատակով Կենտրոնը կիրառում է MAXQDA և NVIVO ծրագրերը։
Իմանալ ավելին
Մասնագիտական դասընթացներ, վերապատրաստումներ, համաժողովների կազմակերպում
Կենտրոնը մեծապես կարևորում է կրթության ոլորտի մասնագետների, ինչպես նաև երիտասարդների և բոլոր շահառուների մասնագիտական կարողությունների զարգացումը և դասընթացներից բացի ակտիվորեն մասնակցում է սոցիոլոգիայի, կրթության և երիտասարդության ոլորտներին առնչվող համաժողովներում, քննարկումներում։
Իմանալ ավելին
Հետ գնալ
Մեր մասին
Վերջին նորությունները