Հայտարարություններ
2025-04-08 20:31:42
Ընդունելություն ԵՊՀ «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրում
Մեր գործընկեր՝ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հրավիրում է սովորելու Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրում։ Գործում է զեղչային համակարգ։ Դիմումները ընդունվում են ապրիլի 20֊ից մինչև մայիսի 10֊ը։
ԵՊՀ-ում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը գործում է 2017 թվականից տնօրեն դոկտոր պրոֆեսոր Ն. Հարությունյանի ղեկավարությամբ: Կենտրոնում գործում է Մանկավարժության ամբիոնը, որը ԵՊՀ հնագույն ամբիոններից է․ այն հիմնադրվել է 1921 թ.։ Կենտրոնում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։ 2016-2017 ուստարվանից սկսած Կենտրոնը ԵՊՀ որոշ ֆակուլտետներում գործարկել է մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգ։ Մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթաբլոկի ներդրման արդյունքում ուսանողները, բացի մասնագիտական որակավորումից, ստանում են նաև մանկավարժի որակավորում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված՝ մանկավարժի որակավորման շնորհման «240+30» կրեդիտ նոր համակարգով։
Հետ գնալ