Հայտարարություններ
2025-09-22 16:46:35
Երիտասարդ հետազոտողների կանչ
📢 Կանչ երիտասարդ հետազոտողների համար
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը մեկնարկել է նոր «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում․ հետազոտություն և դիսկուրս» հետազոտական նախագիծը։
Մենք փնտրում ենք մոտիվացված երիտասարդների, որոնք կմիանան հետազոտական թիմին՝ որպես երիտասարդ հետազոտողներ 2025թ․ հոկտեմբերից 2026թ․ ապրիլ ժամանակահատվածում։
👉 Նախագծի մասին․
Հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու Հայաստանի երիտասարդների կենսափորձը, մարտահրավերները, կարիքները, կարողությունները և դիմակայունությունը։ Հետազոտությունը կպարզի երիտասարդների տարբեր խմբերի սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական կարիքները, ինչպես նաև նրանց ներուժն ու հնարավորությունները։
👉 Ի՞նչ է ակնկալվում երիտասարդ հետազոտողներից․
- Աջակցություն հետազոտական թիմին տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացներում, որը կծառայի վերլուծական զեկույցի և երիտասարդության ապագայի համար քաղաքականության առաջարկությունների մշակմանը՝ ապահովելով, որ երիտասարդների ձայնը լսելի լինի։
- Աջակցություն երիտասարդների տարբեր խմբերի հետ հաղորդակցությանը և երկխոսությանը։
- Մասնակցություն երիտասարդների տարբեր խմբերի հետ ռազմավարական հաղորդակցության մշակմանը։
👉 Ինչու՞ միանալ․
- Կդառնաք Հայաստանի երիտասարդների վերաբերյալ մասնակցային հետազոտության ակտիվ մասնակից, որն իրականացվելու է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։
- Կօգնեք, որ ՀՀ երիտասարդների ձայնը լինի լսելի և ներառված հետազոտական ողջ գործընթացում։
- Կզարգացնեք հետազոտական, հաղորդակցական և թիմային աշխատանքի հմտություններ։
- Կաշխատեք փորձառու սոցիոլոգների և հետազոտողների հետ։
- Ձեր ներդրումը կնշվի վերջնական զեկույցում։
- Կստանաք ֆինանսական փոխհատուցում Ձեր աշխատանքի դիմաց։
📌 Ովքե՞ր կարող են դիմել․
- 15–35 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են սոցիոլոգիական, հետազոտություններով, երիտասարդական և համայնքային զարգացման հարցերով։
- Հետազոտական, երիտասարդության, համայնքային զարգացման ոլորտներում փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն։
📨 Դիմելու համար ուղարկեք հետաքրքրվածության կարճ նամակ (մինչև 300 բառ) և Ձեր CV-ն info@e-research.am հասցեին մինչև ս․թ․ սեպտեմբեր 29-ը ներառյալ՝ վերնագրելով «Երիտասարդ հետազոտող»։
Եկեք միասին զարգացնենք Հայաստանի երիտասարդների վերաբերյալ մասնակցային հետազոտության ավանդույթը🌱
Այս նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։
Հետ գնալ