Հայտարարություններ

2025-10-17 14:18:35

Հետազոտություն երիտասարդների շրջանում

Ողջույն հարգելի երիտասարդ,

Եթե Դուք 13-35 տարեկան եք, վերջին 6 ամիսներին մշտապես բնակվել եք Հայաստանում, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս հարցմանը։

Ի՞նչ մտահոգություններ և կարիքներ ունեն այսօր Հայաստանի երիտասարդները, ինչպիսի՞ աշխատանք են ցանկանում ունենալ, ապագայի հետ կապված ինչպիսի՞ նպատակներ ունեն, եթե Ձեզ ևս հուզում են այս հարցերը, ապա խնդրում ենք մասնակցել այս հարցմանը։
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը իրականացնում է հարցում Հայաստանի երիտասարդների շրջանում՝ հասկանալու, թե ինչպիսի դժվարություններ, փորձառություններ, կարողություններ և հետաքրքրություններ ունեն այսօր Հայաստանի երիտասարդները։
Հարցումը կտևի 10-15 րոպե։ Հարցումն անանուն է, Ձեր կողմից ներկայացրած տեղեկատվությունը կիրառվելու է միայն ընդհանրացված եղանակով։
Հայտնում ենք մեր երախտագիտությունը Ձեր տրամադրած ժամանակի և պատասխանների համար։
Այս հետազոտության վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել հետազոտության ղեկավար ս․գ․թ․ Մարինա Գալստյանի հետ marinagalstyan@e-research.am էլ․ հասցեով։
Հարցումն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ իրականացվող նախագծի շրջանակներում։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։

https://form.jotform.com/eresearcham/armenian-youth-survey

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ