Սեմինարը համախմբեց 35 մասնակիցների, այդ թվում՝ երիտասարդների, երիտասարդական աշխատանքի պրակտիկանտներ, քաղաքականություն մշակողներ և հետազոտողներ՝ քննարկելու և անդրադառնալու երիտասարդների ինքնավարության և անկախության թեման:
Մարինա Գալստյանը ևս մասնակցում էր սեմինարին, որի շրջանակներում քննարկվեցին՝
—երիտասարդների ֆինանսական գրագիտության և անկախության վերաբերյալ տարբեր կոնցեպտներ
—երիտասարդների անկախությանը նպաստող տարբեր պրակտիկաներ՝ զբաղվածությանը, ինքնազբաղվածությանը, ձեռնարկատիրական հմտությունների ձևավորմանը նպաստող ծրագրեր, միջամտություններ, մենթորություն
—երիտասարդների անկախությունը՝ որպես հետազոտական հիմնախնդիր։
Սեմինարը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի միջև երիտասարդության ոլորտում համագործակցության կողմից (Youth Partnership) Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնում: