Նորություններ

2022-07-22 19:11:53

Քաղաքացիական հասարակության ներկա վիճակի և փոփոխվող դերի վերաբերյալ հետազոտության արդյունքների քննարկում

Կրթական հետազոտությունների եւ խորհրդատվությունների կենտրոնը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) ֆինանսավորմամբ իրականացնում է հետազոտություն քաղաքացիական հասարակության ներկա վիճակի եւ փոփոխվող դերի մասին՝ նպատակ ունենալով հասկանալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դերը նոր իրավիճակներում (վերջին գլոբալ եւ պատերազմական զարգացումների ազդեցությամբ), նրանց կարիքները` բարեփոխումների գործընթացների վրա ազդեցության մեծացման, պետության հետ երկխոսելու, ինչպես նաեւ հանրային կարիքները քաղաքականությունների գործընթացների մեջ ավելի արդյունավետ ներառելու համար։

Հետազոտության շրջանակներում Կրթական հետազոտությունների եւ խորհրդատվությունների կենտրոնի հետազոտական թիմը 2022թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում իրականացրել է փաստաթղթային վերլուծություն եւ փորձագիտական հարցազրույցներ՝ վերհանելով նախնական բացահայտումները հետազոտության թեմաների շուրջ։

 

Հունիսի 22-ին հետազոտության արդյունքների վալիդացիոն հանդիպմանը կիսվեցինք և քննարկեցինք հետազոտության նախնական արդյունքները ոլորտի փորձագետների, հետազոտողների և տեղական, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման մասնակիցներին շահագրգիռ և արդյունավետ քննարկումների համար։

Շնորհակալություն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին համագործակցության համար։

Հետազոտությունը իրականացվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմանադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ։ Զեկույցում և հանդիպմանը արտահայտված տեսակետները և նյութի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

Հետևեք մեզ