Նորություններ

2022-06-22 12:00:00

Հայաստանում եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրները

Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրները» հետազոտական զեկույցի շնորհանդեսը։

Հետազոտությունը ամփոփվել է համանուն հրապարակման մեջ։ Հրապարակումը բաղկացած է երկու մասից։

Առաջին մասը՝ գրականության ուսումնասիրություն, մշակել է փորձագետ Ալինա Հովհաննիսյանը՝ հիմնվելով ակադեմիական գրականության, միջազգային փորձի, պաշտոնական վիճակագրության վրա։

Հրապարակման երկրորդ մասը հիմնված է հետազոտական արդյունքների վերլուծության վրա, որն իրականացվել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից 2021 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հետազոտական զեկույցը մշակել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագետ Մարինա Գալստյանը։ Հետազոտության շրջանակներում կենտրոնը համագործակցել է «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի հետ։

Հետազոտական զեկույցում ներկայացվում են կրթության հանդեպ առկա ընկալումներն ու դիրքորոշումները եզդիական համայնքում, այդ թվում՝ ծնողների, երեխաների, կրթության կառավարիչների։ Զեկույցն անդրադառնում է կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառներին, ինչպես նաև կրթության որակի, այդ թվում՝ հեռավար կրթության վերաբերյալ գնահատականներին։

Զեկույցը փորձ է՝ հասկանալու կրթությունից դուրս մնալու և վաղ ամուսնությունների, էթնիկ-մշակութային առանձնահատկությունների փոխպայմանավորվածության և փոխառնչության հարցերը։

Զեկույցի շնորհանդեսին ներկա էին տեղական և միջազգային գործընկերները, եզդիական համայնքի ներկայացուցիչներ։

Շնորհակալ ենք Եվրասիա համագործակցության հիմնադրամին համագործակցության, մասնակիցներին ակտիվ և շահագրգիռ քննարկման համար։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ