Նորություններ
2021-10-16 12:00:00
Տեղեկատվական օր ECER 2022 վերաբերյալ
2021թ․ հոկտեմբերի 16-ին իրականացրեցինք Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA - European Educational Research Association) տարեկան համաժողովի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանի կրթական ոլորտում գործող մասնագիտացված տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ, անհատ հետազոտողներ։
Հանդիպմանը EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ և ECER 2022 համաժողովի կոորդինատոր մ․գ․թ․, դոցենտ Աննա Ալեքսանյանը Anna Aleksanyan ներկայացրեց համաժողովի առաքելությունը, մասնակցության ձևաչափերը և հայտ ներկայացնելու ընթացակարգը, բովանդակային և ձևային պահանջները։
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ներկայացրեց համաժողովի պոտենցիալ մասնակիցներին կենտրոնի կողմից աջակցության հնարավոր տարբերակները՝ մեթոդաբանական աջակցություն, հետազոտական կրթաթոշակներ, համատեղ հարթակների ստեղծում։
Համաժողովի մասնակցության, մեթոդաբանական հանդիպումների և կրթաթոշակների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտեղադրենք մեր էջում։
Հետ գնալ