Նորություններ
2023-03-31 00:10:45
Համագործակցություն ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ
Մարտի 31-ին հյուրընկալվել էինք Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամում աշխատանքային փորձի փոխանակման նպատակով:
Հանդիպման նպատակն էր հիմնադրամի աշխատակիցներին ներկայացնել և քննարկել ժամանակակից հետազոտական մոտեցումների, մշտադիտարկման և տեղեկատվության հավաքագրման արդյունավետ մեթոդները: Դասընթացի ընթացքում Մարինա Գալստյանը ներկայացրեց մշտադիտարկման էությունը և տեսակները, մշտադիտարկման փուլերը, մեթոդաբանությունը, Էթիկական սկզբունքները:
Շնորհակալ ենք ԿԶՆԱԿ կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին հանդիպման հրավերի համար, հանդիպման մասնակիցներին շահագրգիռ մասնակցության և քննարկման համար։
ԿԶՆԱԿ-ի հետ հանդիպումներն ու համագործակցությունը լինելու է շարունակական։
Հետ գնալ