Նորություններ

2023-07-06 22:18:11

Վարեցինք պանելային քննարկում EduArmenia շրջանակներում

EduArmenia Համահայկական գիտակրթական աշխատաժողովը այս տարի տեղի ունեցավ հուլիսի 1-4՝ համախմբելով Հայաստանը, Արցախը և Սփյուռքը։
Այս տարի աշխատաժողովին միացել էր նաև Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը՝ որպես գործընկեր։
 
EduArmenia 2023 -ի շրջանակներում հուլիսի 3-ին վարեցինք պանելային քննարկում «Կրթությունը արդի աշխարհում»։ Քննարկման բանախոսներն էին անվանի գիտնականներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ՝
Արտաշես Թորոսյան՝ ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation
Լիլիթ Մկրտչյան՝ ԿԶՆԱԿ հիմնադրամ
Արա Սանջյան՝ Միչիգանի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոն
Մարիաննա Հարությունյան՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան
Սեդրակ Յովսեփյան՝ Արիզոնայի պետական համալսարանի Մերի Լու Ֆուլթոն Ուսուցիչների քոլեջ։
 
Բանախոսները կիսվեցին իրենց մտքերով և փորձառությամբ հետևյալ հիմնական հարցերի շուրջ՝
—որո՞նք են այսօրվա կրթության հիմնական մարտահրավերը,
—ո՞վ և ինչպե՞ս պետք է փոխվի այդ մարտահրավերները հաղթահարելու համար։
Հիմնական մարտահրավերների շարքում նշվեցին՝ սովորողների բազմազանությունը, սովորողների մոտիվացիան, թվայնացումը, կրթության պարտադիր դիտարկելը, կրթությունը որպես ոչ միայն կրթելու այլ արժեհամակարգ ձևավորելու գործառույթը, ինչպես նաև կրթության պլանավորման, որակի գնահատման ռիսկերը։
Որպես փոփոխությունների և մարտահրավերների հաղթահարման հիմնական երաշխավորող և «ճարտարապետ» ընդգծվեց ուսուցչի դերը, ինչպես նաև կրթության ոլորտում գնահատումների և խորքային հետազոտությունների կարևորությունը։
Արձանագրեցինք նաև, որ կրթությունը արդի աշխարհում անընդհատ նոր հարցեր է առաջ քաշում և կարևոր է նաև պահել այդ հարցերը մտքում դրանց շարունակաբար անդրադառնալու և քննարկելու համար։
Շնորհակալ ենք բոլոր բանախոսներին, մասնակիցներին և գործընկերներին բովանդակային քննարկման համար։
 
 

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

Հետևեք մեզ