Նորություններ

2024-11-15 12:36:09

Մեր թիմը մասնակցեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20 ամյակի միջոցառումներին

Այս տարի լրանում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20 ամյակը, որի շրջանակներում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ։

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր կազմը ֆակուլտետի շրջանավարտներ են և կենտրոնը ակտիվորեն մասնակցեց հոբելյանական շաբաթվա միջոցառումներին։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում նոյեմբերի 8-ին ԵՊՀ-ում կայացավ «Սոցիոլոգիայի ֆակուլտետն իր շրջանավարտների հաջողության պատմությունների խճանկարում» խորագրով միջոցառումը, որին մեր կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Գալստյանը ներկայացրեց կրթության ոլորտում մասնագիտացված հետազոտական կենտրոն հիմնելու կարևորության և կենտրոնի անցած ուղու մասին՝ շեշտադրելով, որ կենտրոնի առաքելությունն է որոշում կայացնողներին տրամադրել հիմնարար տվյալներ, հետազոտական արդյունքներ։

Նոյեմբերի 12-ին ԵՊՀ-ում Սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության ճոճանակը. ինքնության ճգնաժամ և արժեքների փոխակերպում» թեմայով միջազգային գիտաժողով, որտեղ ներկայացրեցինք երկու զեկույց՝

«Արհեստական բանականության կիրառման մարտահրավերներն ու  հնարավորությունները հասարակական կարծիքի ձևավորման համատեքստում», որտեղ անդրադարձանք հասարակական կարծիքի վրա արհեստական բանականության կողմից ստեղծված բովանդակության և գործիքակազմի ազդեցության հարցերին, 

«Երիտասարդության մասնակցության սոցիոլոգիական ըմբռնումը հետպատերազմյան Հայաստանում»՝  անդրադառնալով հայաստանյան երիտասարդների մասնակցության առանձնահատկություններին, հատկապես քննարկելով լռության պրակտիկան՝ որպես բողոքի, հաղորդակցության, հիշողության կառուցման միջոց։

Հրավիրված էինք նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ուսանողական գիտաժողովին, որտեղ ելույթներ ունեցան տարբեր կուրսերի ուսանողներ և շրջանավարտներ:

Հոբելյանական շաբաթը ամփոփվեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումով։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ