Մեկնարկեցինք երկարաժամկետ համագործակցություն ուղղված համատեղ հետազոտական ծրագրերի մշակմանը
Նոյեմբերի 8-ին կնքեցինք համագործակցության հուշագիր Եվրասիա միջազգային համալսարանի հետ։
Համագործակցության շրջանակներում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը և Եվրասիա միջազգային համալսարանը նախատեսում են նպաստել ուսանողների և շրջանավարտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով զինելուն, հետազոտությունների վրա հիմնված կրթության քաղաքականության զարգացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրորակ հետազոտական նախագծերի շարունակական իրականացմանը, որակյալ առցանց կրթության հասանելիության ապահովմանը:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև կազմակերպել լսարանային և արտալսարանային դասընթացներ, սեմինարներ, վարպետության դասեր, աշխատաժողովներ և համաժողովներ:
Գործընկեր երկու կառույցները պատրաստակամ են նաև համատեղ մշակել ուսուցման բարձր արդյունավետությունն ապահովող որակյալ առցանց կրթական ծրագրեր՝ միտված դինամիկ զարգացող կրթական միջավայրում կրթության որակի մշակույթի զարգացմանն ու տարածմանը: