2022թ․ լրացավ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի 10 ամյակը։
10 ամյակ
2022թ․ լրացավ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի 10 ամյակը։ Երբևէ չէինք կարող երազել, որ կստանանք նման նվեր այդ առթիվ։ Հենց 2022թ․Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA - European Educational Research Association) տարեկան համաժողովը (ECER-The European Conference on Educational Research) տեղի ունեցավ Հայաստանում, 2022թ․ օգոստոսի 22-26։ Համաժողովի թեման էր «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»։ ECER 2022 համաժողովի շրջանակներում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը կազմակերպել էր պանելային քննարկում «Կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը Հայաստանում» խորագրով։ Համաժողովին Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ներկայացրեց նաև երկու զեկույց՝ համավարակի ընթացքում կրթության իրավունքի իրացման և եզդի երեխաների կրթության իրավունքների վերաբերյալ։
Մեր թիմը
Մեր մասնագետները, որոնք հավաքվել են մեկ նպատակի շուրջ
Գայանե Հովակիմյան
Իրավունքի պաշտպանության ոլորտի սոցիոլոգ
Ամալյա Գրիգորյան
Արտաքին կապերի պատասխանատու
Արման Մելքոնյան
Վերլուծաբան
Տաթևիկ Մարգարյան
Հետազոտող
Դավիթ Թումասյան
ի․գ․թ․, երեխաների պաշտպանության փորձագետ, փաստաբան
Աննա Մալխասյան
Զարգացման ոլորտի փորձագետ
Անահիտ Սահրադյան
հաշվապահ
Էդիթ Սողոմոնյան
Հարատև կրթության փորձագետ