Մեր մասին

Իր բազմամյա գործունեության ընթացքում որակյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով Կենտրոնը կարողացել է ձեռք բերել վստահելի գործընկերներ և ստեղծել կայուն, երկարաժամկետ հարաբերություններ թե՛ պետական և հանրային, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ։

Մեր գործունեությունը

«Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը» Հայաստանի հետազոտական ծառայությունների մատուցման ոլորտում գործում է 2012 թ․-ի մարտից։

Կենտրոնը հիմնադրել է սոցիոլոգ Մարինա Գալստյանը, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում սոցիոլոգիական և կրթական հետազոտությունների մշակման, կազմակերպման և իրականացման մեծ փորձ էր կուտակել և ծանոթ էր Հայաստանում կրթության ոլորտի և կրթական հաստատությունների հիմնական կարիքներին։ Կենտրոնի ստեղծման գաղափարը ծագել է Հայաստանում կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին զուգընթաց մի շարք մարտահրավերներ են ծագել, որոնք շարունակական միջամտության և հոգածության կարիք ունեն։ Այս մարտահրավերների և խնդիրների լուծման համար անհրաժեշտություն կար ստեղծելու մի կենտրոն, որը որակյալ մասնագիտական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ կկարողանա մատուցել բոլոր շահագրգիռ կողմերին, կազմակերպություններին, կրթության ոլորտում ներգրաված մասնագետներին և կրթական հիմնախնդիրներով զբաղվող այլ անհատներին, փաստահեն որոշումների կայացման ջատագովության ճանապարհով։

Հետ գնալ

Մեր սկզբունքները, արժեքները և էթիկան

Կենտրոնի գործունեության համար հիմք են հանդիսանում կենտրոնի կանոնադրությունը և էթիկայի կոդեքսը, որն Ամերիկյան կրթական հետազոտությունների ասոցիացիայի Էթիկայի կոդեքսի լրամշակված տարբերակն է հանդիսանում։

Մեր սկզբունքները

Հետևել մասնագիտական բարեվարքության կանոններին, գործելով ազնիվ, արդար և անկողմնակալ տվյալների հավաքագրման, վերլուծության, ուսումնասիրության և խորհրդատվությունների մատուցման ընթացքում,
Պահպանել և շարունակաբար կատարելագործել սոցիոլոգի և կրթության...

Մեր սկզբունքները

Հետևել մասնագիտական բարեվարքության կանոններին, գործելով ազնիվ, արդար և անկողմնակալ տվյալների հավաքագրման, վերլուծության, ուսումնասիրության և խորհրդատվությունների մատուցման ընթացքում,
Պահպանել և շարունակաբար կատարելագործել սոցիոլոգի և կրթության ոլորտի հետազոտողի մասնագիտական կարողությունները,
Աջակցել շահագրգիռ կողմերի և պատվիրատուների խնդիրների լուծմանը՝ տրամադրելով հետազոտությունների վրա հիմնված արդիական տեղեկատվություն:

Մեր արժեքները

Տրամադրել հուսալի, հիմնավորված և ճշգրիտ տեղեկատվություն բոլոր գործընկերներին, պատվիրատուներին և շահագրգիռ կողմերին,
Պահպանել սոցիալ-տնտեսական և քաղաքական չեզոքություն և անկողմնակալություն Կենտրոնի գործողություններում,
Բոլոր ծառայությունները մատուցել մեծ պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով անկախ իրականացվող աշխատանքների ծավալից։

Մեր էթիկան

Պահպանել վնասից խուսափման բոլոր կանոնները՝ ապահովելով ստացված տվյալների և տեղեկատվության գաղտնիությունը և անվտանգությունը,
Բացառել շահերի բախումը․ Կենտրոնի փորձագետները և հետազոտական թիմի անդամները չեն կարող ներգրավել այնպիսի գործունեության մեջ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով վնասել Կենտրոնի համբավին և վստահելիությանը,
Հարգել մարդկանց իրավունքները և արժանապատվությունը, անկախ նրանից, թե՛ ինչ կարգավիճակ (սոցիալական, մշակութային, կրոնական և այլն) ունեն Կենտրոնի գործունեության հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող անհատները։

Առավել համապարփակ մեր էթիկական սկզբունքները ամփոփված են Էթիկայի Կոդեքսում։

Հետ գնալ

110+

Խորհրդատվություն

Խորհրդատվական ծառայություններ

75+

Վերլուծություններ

Առաջնային և երկրորդային աղբյուրներից ստացված հետազոտական տվյալների վերլուծություն

50+

Հետազոտություններ

Սոցիոլոգիական և կրթական հետազոտությունների մշակում և իրականացում

30+

Դասընթացներ և համաժողովներ

Կարողությունների զարգացման մասնագիտական դասընթացներ, վերապատրաստումներ, ինչպես նաև համաժողովների կազմակերպում

Մեր թիմը

Մեր մասնագետները, որոնք հավաքվել են մեկ նպատակի շուրջ

Մարինա Գալստյան

Հիմնադիր-տնօրեն

Գայանե Հովակիմյան

Իրավունքի պաշտպանության ոլորտի սոցիոլոգ

Ամալյա Գրիգորյան

Արտաքին կապերի պատասխանատու

Արման Մելքոնյան

Վերլուծաբան

Տաթևիկ Մարգարյան

Հետազոտող

Դավիթ Թումասյան

ի․գ․թ․, երեխաների պաշտպանության փորձագետ, փաստաբան

Աննա Մալխասյան

Զարգացման ոլորտի փորձագետ

Անահիտ Սահրադյան

հաշվապահ

Էդիթ Սողոմոնյան

Հարատև կրթության փորձագետ

Գործընկերներ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ