Ծառայություններ

Մեր նպատակն է ոչ միայն զարգացնել մեծացնել Կենտրոնի համբավը և հեղինակությունը, այլև նպաստել Հայաստանում սոցիոլոգիական և կրթական հետազոտությունների կարևորության ամրապնդմանը, որակյալ ծառայությունների մատուցման, ինչպես նաև մասնագետների և երիտասարդների կարողությունների զարգացման ճանապարհով։

Մեր ծառայությունները

Կենտրոնն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ

Կենտրոնն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, որը ներառում է հետևյալ 4 հիմնական ուղղությունները՝

  • Սոցիոլոգիական և կրթական հետազոտությունների մշակում և իրականացում,
  • Առաջնային և երկրորդային աղբյուրներից ստացված հետազոտական տվյալների վերլուծություն,
  • Կարողությունների զարգացման մասնագիտական դասընթացներ, վերապատրաստումներ, ինչպես նաև համաժողովների կազմակերպում,
  • Խորհրդատվական ծառայություններ

Հետ գնալ

Կրթական և սոցիոլոգիական հետազոտությունների մշակում և իրականացում

Կրթական և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման ընթացքում Կենտրոնը կիրառում է սոցոլոգիական որակական և քանակական հետազոտական մեթոդների ամբողջ գործիքակազմը, կախված տվյալ հետազոտության և Ծրագրի նպատակներից և խնդիրներից։ Կենտրոնը պարբերաբար թարմացնում և կատարելագործում է իր գործունեությունը՝ կիրառելով հետազոտությունների իրականացման, տվյալների հավաքագրման և վերլուծության նորարական մեթոդներ։ Կենտրոնը կիրառում է տվյալների հավաքագրման քանակական և որակական հետևյալ մեթոդները․

 

Քանակական մեթոդներ

  • Հանրային կարծիքի ուսումնասիրության դեմ-առ-դեմ քանակական հարցումներ,
  • Մոնիտորինգի և գնահատման հետազոտություններ քանակական մեթոդների կիրառմամբ,
  • CAPI - Անհատական դեմ առ դեմ հարցազրույց՝ համակարգչային ծրագրի միջոցով,
  • CAWI - Համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող վեբ հարցազրույցներ։

 

Որակական մեթոդներ

  • Խորին հարցազրույցներ,
  • Փորձագիտական հարցազրույցներ,
  • Առանցքային տեղեկատուների հարցազրույցներ,
  • Դիտարկում,
  • Ֆոկուս խմբային քննարկումներ,
  • Դեպքերի ուսումնասիրություն և այլն։

 

Որպես գործունեության հիմնական ուղղություն Կենտրոնը առաջնորդվելով միջազգային և տեղական հետազոտական և գիտական լավագույն փորձով, մշակել է կրթական հետազոտությունների իրականացման մանրամասն մեթոդաբանություն և գործիքակազմ։ Կենտրոնը, մասնավորապես իրականացնում է հետազոտություններ ուղղված կրթական գործընթացների, ուսումնական հաստատությունների գործունեությանը՝

  • Հետազոտության մեթոդաբանության մշակում, 
  • Տեղեկատվության հավաքագրման գործընթացի կազմակերպում և իրականացում,
  • Ուսումնական հաստատության փաստաթղթերի սոցիոլոգիական փորձաքննության իրականացում (փաստաթղթերի գործունակության գնահատում), 
  • Որակական և քանակական տվյալների մշակում և վերլուծություն, 
  • Ուսումնական հաստատության գործունության ամբողջական կամ առանձին բնագավառի վերաբերյալ վերլուծության պատրաստում, 
  • Ուսումնական հաստատությունների ինքնավերլուծության ձևաչափում ներառված բոլոր չափանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքման մեթոդաբանության մշակում: Սոցիոլոգիական հետազոտություններ 

 

Կենտրոնի առանցքային առաքելություններից մեկն է նպաստել Հայաստանում սոցիոլոգիայի և սոցիոլոգիական հետազոտությունների կարևորության և վստահելիության բարձրացմանը որակյալ սոցիոլոգիական ծառայությունների մատուցման ճանապարհով։ Կենտրոնը իրականացնում է սոցիոլոգիական հետազոտություններ՝ առաջարկելով հետևյալ ծառայությունները՝

  • Հետազոտության մեթոդաբանության մշակում,
  • Հետազոտության գործիքների մշակում (հարցաթերթեր, հարցաշարեր),
  • Տեղեկատվության հավաքագրման գործընթացի կազմակերպում և իրականացում,
  • Ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպում և իրականացում,
  • Փաստաթղթերի վերլուծություն` ավանդական և բովանդակային (content analysis) մեթոդներով, այդ թվում, վիճակագրական տվյալների և երկրորդային վերլուծություններ,
  • Փաստաթղթերի սոցիոլոգիական փորձաքննության իրականացում (փաստաթղթերի, այդ թվում հետազոտության գործիքների, գործունակության գնահատում),
  • Տվյալների մշակում և վերլուծություն (քանակական տվյալները մշակվում են և վերլուծվում են SPSS փաթեթով):

Իմանալ ավելին

Վերլուծություններ

Կենտրոնն իրականացնում է քանակական և որակական հետազոտության արդյունքների համակցված վերլուծություններ։ Կենտրոնի մատուցած վերլուծական ծառայությունները կարող են մաս կազմել Կենտրոնի կողմից իրականացվող ամբողջական հետազոտության, կամ պարզապես մատուցվել որպես առանձին ծառայություն։ Կենտրոնը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթության և  երիտասարդության հիմնախնդիրների, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներին առնչվող փաստաթղթերի և հետազոտական հաշվետվությունների երկրորդային վերլուծությանը, որը թույլ է տալիս համեմատել և առավել ամբողջական պատկերացում կազմել տարիների ընթացքում տարբեր երևույթների փոփոխության մասին։ Կենտրոնը մատուցում է վերլուծությունների իրականացման սոցիոլոգիական ամբողջ գործիքակազմը։ 

 

Կենտրոնը մեծապես կարևորում է պատվիրատուների և շահառուների կարծիքը և հիմնական պահանջները հաշվետվությունների տրամաբանական կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ, միևնույն ժամանակ Կենտրոնի փորձագետները և հետազոտողները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ցանկացած հաշվետվության մշակման տեսամեթոդաբանական և գիտական հենքին։

 

Կենտրոնը պարբերաբար թարմացնում, կատարելագործում և համալրում է քանակական և որակական վերլուծությունների իրականացման իր գործիքակազմը։ Տվյալների քանակական վերլուծության նպատակով Կենտրոնի մասնագետները կիրառում են SPSS, Stata և այլ վիճակագրական փաթեթներ, կախված Ծրագրի առանձնահատկությունից և պատվիրատուի պահանջից։ Տվյալների որակական վերլուծության նպատակով Կենտրոնը կիրառում է MAXQDA և NVIVO ծրագրերը։

Իմանալ ավելին

Մասնագիտական դասընթացներ, վերապատրաստումներ, համաժողովների կազմակերպում

Կենտրոնը իրականացնում է կրթական և սոցիոլոգիական հետազոտությունների վերաբերյալ դասընթացներ` 

  • Հետազոտության մեթոդաբանության մշակում,
  • Քանակական և որակական հետազոտություններ,
  • Քանակական և որակական հետազոտությունների կիրառումը կրթական համակարգում,
  • Առցանց հետազոտությունների իրականացման առանձնահատկություններ և սահմանափակումներ,
  • Կրթական հետազոտությունների առանձնահատկություններ,
  • Տվյալների մշակման և վերլուծության գործիքներ (SPSS, Stata), 
  • Փաստաթղթերի վերլուծության մեթոդներ, 
  • Հարցաթերթերի մշակման տեխնիկաներ, 
  • Մոնիթորինգ և գնահատում. մեթոդներ, գործիքներ, տեխնիկաներ,
  • Կարիքների գնահատման մեթոդաբանություն,
  • Ծրագրի ազդեցության գնահատման մեթոդաբանություն թեմաներով:

 

Կենտրոնը մեծապես կարևորում է կրթության ոլորտի մասնագետների, ինչպես նաև երիտասարդների և բոլոր շահառուների մասնագիտական կարողությունների զարգացումը և դասընթացներից բացի ակտիվորեն մասնակցում է սոցիոլոգիայի, կրթության և երիտասարդության ոլորտներին առնչվող համաժողովներում, քննարկումներում։

Իմանալ ավելին

Խորհրդատվական ծառայությունների մատուցում, մասնակցություն հայեցակարգերի, քաղաքականության փաստաթղթերի մշակմանը

Կենտրոնի կողմից մատուցվող խորհրդատվական ծառայությունները որպես կանոն տրամաբանական շարունակությունն են հանդիսանում տարբեր հետազոտությունների իրականացման։ Կենտրոնի կողմից մշակված հաշվետվությունները և զեկույցները ներառում են առաջարկություններ, որոնք օգնում են պատվիրատուին ոչ միայն ընդհանուր պատկերացում կազմել ուսումնասիրվող երևույթի վերաբերյալ, այլև իրենց գործողություններում առաջնորդվել հետազոտություններից ստացված արդյունքներով։ Սակայն կենտրոնը հավատարիմ մնալով իր գործունեության հիմնական առաքելությանը տարիներ շարունակ մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները հասանելի դառնան որոշումներ կայացնողների համար և կրթության, երեխաների պաշտպանության, երիտասարդների և այլ խմբերի հիմնահարցերի հետ կապված ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման մաս կազմեն և նպաստեն խնդիրների լուծմանը։ Կենտրոնի և գործընկեր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, տարիների ընթացքում ավելի ու ավելի է մեծանում սոցիոլոգիայի որպես գիտության, սոցոիոլոգիական և կրթական հետազոտությունների կարևորությունը շահագրգիռ կողմերի համար։ 

Իմանալ ավելին

Հետ գնալ

Դասընթացներ

Սոցիոլոգիական մեթոդները մասնակցային գնահատման մեջ

Գործնկական դասընթաց Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնի շահառուների համար

Դասընթացն իրականացվել է PH International (Project Harmony) հետ համագործակցությամբ։

Իմանալ ավելին

Հետ գնալ

Սոցիոլոգիական հետազոտության մեթոդների կիրառումը մասնակցային գնահատման շրջանակներում թեմայով դասընթաց

Գորիս խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցների և տեղական ՀԿ-երի համար

Դասընթացքը իրականացվել է ՎԻՆՆԵԹ Հայաստան (WINNET Armenia) ցանցի հետ համագործակցությամբ

Իմանալ ավելին

Հետ գնալ

Սոցիոլոգիական խորհրդատվություն

Խորհրդատվական ծառայությունների մատուցում, մասնակցություն հայեցակարգերի, քաղաքականության փաստաթղթերի մշակմանը

Կենտրոնը խորհրդատվություն է տրամադրել Կրթության ազգային ինստիտուտին ուսուցիչների վերապատրաստման գործընթացի արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակման ընթացքում:

2012թ. Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը համագործակցել է “Երկուսով” հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հետ: Համագործակցության նպատակն է մշակել հանրակրթական դպրոցում հոգեբանի աշխատանքների մշտադիտարկման գործիք:

Հետազոտություններ

Հետազոտություններ

2022թ.-ին մարտին լրացել է Կենտրոնի գործունեության տասնամյակը։ Այս տարիների ընթացքում կենտրոնի զարգացումը և հաջողությունները, իրականացրած ծրագրերը խոսում են այն մասին, որ մեր ծառայությունների նկատմամբ պահանջարկը աճում է, իսկ պատվիրատուները իրենց խնդիրների լուծումը տեսնում մեր հետ համագործակցության մեջ: Մեր կայքի այս բաժնում Դուք կարող եք ծանոթանալ Կենտրոնի կողմից իրականացված գործունեությանը ըստ տարիների, գործընկերների (պատվիրատուներին) և իրականացված հիմնական ծրագրերին։

Հետ գնալ

Կրթական հետազոտություններ

1. Հայաստանի Եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտություն

Եվրասիա համագործակցության հիմնադրամ (ԵՀՀ) Հայաստան

Սեպ-Նոյ 2021

2. «Ուսանողների կյանքի սոցիալական և տնտեսական պայմանները Եվրոպայում» հետազոտություն

EUROSTUDENT Survey, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Դեկ 2013 – Հուն 2014

3. «Անչափահաս իրավախախտների կրթական կարիքների գնահատում»

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ

Հնվ-Հուն 2013

4. «Հայաստանում ներառական կրթության իրականացման գնահատում»

«Բաց հասարակությունների հիմնադրամներ» Հայաստան

Հնվ-Հուն 2013

5. Ուսուցիչների վերապատրաստման գործընթացի արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակում

Կրթության ազգային ինստիտուտ

Նոյ-Դեկ 2012

Իմանալ ավելին

Հետ գնալ

Սոցիոլոգիական հետազոտություններ

«Հայաստանի երեխաներն առցանց. ռիսկեր և հնարավորություններ» ուսումնասիրություն

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Ապր-Հուլ 2023

«Քաղաքացիական հասարակության ներկա վիճակը և փոփոխվող դերը հանրային քաղաքականության գործընթացներում» հետազոտություն

ԵՀՀ Հայաստան, ԱՄՆ ՄԶԳ

Մայ-Հուն 2022

«Համավարակի պայմաններում պետական կրթական քաղաքականության արդյունավետության գնահատում»

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ

Դեկ 2020 - Ապր 2021

Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն․ Բացահայտելով Գյումրու երիտասարդության ներուժը

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) 

Հուլիս 2020-Փետրվար 2021

Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում աշխատաշուկայի քարտեզագրման հետազոտություն

ԴԻ-Վի-ՎԻ Ինթերնեյշնլ Հայաստանյան գրասենյակ

Սեպ-Դեկ 2019

Տավուշի մարզի ոչ նյութական տուրիստական արժեքների քարտեզագրում

«Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ

Ապր-Հուն 2016

Երեխաների և ընտանիքների կարիքների գնահատման հետազոտություն, «Խոցելի երեխաների սոցիալական ներառման» ծրագրի շրջանակներում

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, Վորլդ Վիժն Հայաստան

Ապր-Սեպ 2015

Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) 

Հոկտեմբեր 2014-Մարտ 2015

«Խնամատարության զարգացման հեռանկարները Հայաստանում» հետազոտություն

Սեյվ դը Չիլդրեն Հայաստանյան գրասենյակ

Դեկ 2012-Մարտ 2013

Իմանալ ավելին

Հետ գնալ

Գնահատում

1. EDU2WORK ծրագրի վերջնական գնահատում

Հանրային Քաղաքականության Ինստիտուտ, Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Մարտ-Մայ 2021

2. Վանաձորի փոքր խմբային տան մոդելի գնահատում և քաղված դասերի ուսումնասիրություն

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Փետ 2020-Նոյ 2020

3. «Զանգ» իրավական սոցիալականացման ծրագրի վերջնական գնահատում

Փրոջեքթ Հարմոնի Հայկական Մասնաճյուղ

Փտվ-Մարտ 2013

4. “Rural Income Generation” ծրագրի գնահատում

Սեյվ դը Չիլդրեն Հայաստանյան գրասենյակ

Սեպտ-Հոկտ 2013

Իմանալ ավելին

Հետ գնալ

Վերջին նորությունները

Գործընկերներ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ