Ապրիլի 15-ին «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հրավերով Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Գալստյանը վարեց «Ինչպե՞ս իրականացնել սոցիոլոգիական հետազոտություն քայլ առ քայլ» ներածական դասընթացը երիտասարդների համար։
Դասընթացի ավարտին մասնակիցները`
• պատկերացում կազմեցին հետազոտության, տեղեկատվության ստացման հարցման և փաստաթղթերի վերլուծության մեթոդների վերաբերյալ,
• սովորեցին տարբերել հետազոտության փուլերը, էթիկական խնդիրները։
Շնորհակալություն «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնին հրավերի և բոլոր երիտասարդներին արդյունավետ
մասնակցության համար։
Մեր կենտրոնը մշտապես կարևորում է աշխատանքը երեխաների և երիտասարդների հետ, ուրախ էինք կիսվել մեր փորձով։