Նորություններ
2024-07-06 00:05:18
Մասնակցություն երիտասարդական հետազոտությունների սիմպոզիումին
2024թ․ հունիսի 12-14 Ֆինլանդիայում տեղի ունեցավ Երիտասարդական հետազոտությունների սկանդինավյան 16-րդ սիմպոզիումը, որը կրում էր Երիտասարդությունը արդար աշխարհում խորագիրը (Youth in a Just and Fair World):
Սիմպոզիումը նշանակալից գիտական իրադարձություն է, որը մի տեղ էր հավաքել ավելի քան 300 մասնակից, ովքեր իրենց գաղափարներն ու հետազոտության արդյունքները ներկայացրեցին 40 աշխատանքային խմբերում:
Մեր կենտրոնը մասնակցեց այս կարևոր գիտական իրադարձությանը՝ ներկայացնելով ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՉԱՓՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ զեկույցը։
Զեկույցի հակիրճ նկարագիրը ամփոփված է սիմպոզիումի ծրագրում, իսկ ամբողջական բովանդակությունը տպագրվել է հոդվածի տեսքով։
Հետ գնալ