Նորություններ
2026-09-01 19:24:11
Մասնակցություն European Sociological Association (ESA) 2026 գիտաժողովին
2026 թվականի օգոստոսի 25-28 Վարշավայում տեղի ունեցավ European Sociological Association (ESA) 2026 միջազգային գիտաժողովը, որը համախմբեց Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից սոցիոլոգների ու սոցիալական գիտությունների հետազոտողների՝ քննարկելու ժամանակակից հասարակությունների առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները: ESA 17-րդ գիտաժողովը կրում էր Strengthening Democracies: Social Action, Solidarity, and Sustainable Futures խորագիրը։
Գիտաժողովին մասնակցեց և գիտական զեկույցով հանդես եկավ մեր կենտրոնից Մարինա Գալստյանը՝ ներկայացնելով Հայաստանի երիտասարդության վերաբերյալ իրականացված հետազոտության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով հետպատերազմյան Հայաստանում երիտասարդների սոցիալական ադապտացիային, անկախության ձևավորման գործընթացներին, անորոշության պայմաններում կենսագրական անցումներին և ապագայի վերաբերյալ պատկերացումներին։
ESA 2026-ը կարևոր հարթակ էր հետազոտության միջազգային գիտական շրջանառության ընդլայնման, մասնագիտական քննարկումների և նոր գիտական կապերի ձևավորման համար։ Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումները հնարավորություն ընձեռեցին Հայաստանի երիտասարդության փորձառությունները ներկայացնել միջազգային սոցիոլոգիական հանրությանը և դրանք դիտարկել համեմատական ու ավելի լայն եվրոպական համատեքստում։
European Sociological Association-ի գիտաժողովին մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի երիտասարդության վերաբերյալ իրականացվող հետազոտությունների միջազգային տեսանելիության և սոցիոլոգիական գիտության ոլորտում Հայաստանի գիտական ներկայության ամրապնդման ուղղությամբ։
Կարևոր ձեռքբերում է նաև, որ այս տարի հունիսին Հայաստանի երիտասարդների շրջանում իրականացված մեր կենտրոնի հետազոտության արդյունքները ներկայացնող հոդվածը հրատարակվել է European Sociological Association-ի The European Sociologist ամսագրի հատուկ համարում (Issue 54 ∙ Sociological Perspectives on War and Peace)։
Հետ գնալ