Նորություններ

2025-12-01 13:23:55

Դաշտային աշխատանքների հաջող ավարտ․ սկսվել է հետազոտական արդյունքների վերլուծությունը

«Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում հետազոտության դաշտային աշխատանքները ավարտվեցին։ Ամփոփելով հետազոտական աշխատանքները՝ նշենք, որ

 

Կարողությունների զարգացում՝ իրականացրել ենք դասընթացների շարք ընտրված երիտասարդ հետազոտողների համար՝ երիտասարդական հետազոտությունների մեթոդաբանության, հետազոտության մեթոդների և գործիքակազմի, էթիկական չափանիշների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ աջակից թիմի հետ։

 

Հետազոտական ուղղություն՝ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից 1000+ երիտասարդ մասնակցել է առցանց հարցմանը, իրականացրել ենք 10 ֆոկուս խմբային քննարկումներ և 15 խորին հարցազրույցներ, որոնց մասնակցել են շուրջ 85 երիտասարդ։

   

Արդյունքների ճշգրտում և հանրայնացում՝ հետազոտության նախնական արդյունքների մի մասը ներկայացրել ենք «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում երիտասարդների հետ հանդիպման շրջանակներում։ Հետազոտության արդյունքները ներկայացրել ենք նաև Գործարար Ալիքի եթերում։ Իրականացրել ենք շուրջ 10 խորհրդակցական հանդիպումներ տեղական, պետական, հասարակական կառույցների, սահմանամերձ համայնքների, ուսումնական հաստատությունների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Մեդիա բովանդակության մշակում՝ շարունակաբար ներկայացնում ենք ինֆոգրաֆիկաների շարքը՝ երիտասարդական ուսումնասիրությունների զարգացման փուլերի, երիտասարդության հայեցակարգերի, երիտասարդական ուսումնասիրությունների մեթոդաբանությունների, էթիկական չափանիշների, երիտասարդական ուսումնասիրությունների թեմատիկ ուղղությունների վերաբերյալ։ Ինֆոգրաֆիկաների շարքում ներկայացրել ենք նաև առցանց հարցման միջանկյալ արդյունքները։

 

Շնորհակալություն ենք հայտնում հետազոտությանը մասնակցած երիտասարդներին, մեր գործընկերներին, երիտասարդ հետազոտողների և աջակից թիմերին ցուցաբերած վստահության, համագործակցության և ջանքերի համար։ 

 

Այժմ սկսել ենք տվյալների մշակման և վերլուծության փուլը, որի շրջանակներում կվերլուծենք քանակական և որակական տվյալները՝ ամփոփելով հետազոտական արդյունքների զեկույցը։ 

 

Հիշեցնենք, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ