Նորություններ

2026-02-23 08:16:45

«Սոցիոլոգիական հետազոտությունը քայլ առ քայլ» դասընթացների շարք երիտասարդների համար

Հունվարի 24-ից Փետրվարի 7-ը իրականացրեցինք «Սոցիոլոգիական հետազոտությունը քայլ առ քայլ» դասընթացների շարք, որը նախատեսված էր երիտասարդների համար։

 

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման հիմնական փուլերին՝ հետազոտական ծրագրի մշակում, տվյալների հավաքագրման մեթոդների հիմնավորում, ընտրանքի մշակում, ինչպես նաև քննարկեցինք հետազոտության էթիկական նորմերը և ստանդարտները, երիտասարդների մասնակցությամբ հետազոտությունների առանձնահատկությունները։

 

Դասընթացների շրջանակում ներկայացրեցինք և մասնակիցների հետ քննարկեցինք «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում» հետազոտության արդյունքները։ Հետազոտության վերլուծական զեկույցը ներկայումս գտնվում է ամփոփման փուլում։

 

Դասընթացներն անցկացվեցին Բարձունք ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ նպաստելով երիտասարդների հետազոտական կարողությունների զարգացմանը և սոցիալական գործընթացների գիտական ըմբռնմանը։

 

Շնորհակալ ենք երիտասարդներին ակտիվ մասնակցության և Բարձունք ՀԿ-ին համագործակցության համար։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ