Նորություններ

2026-03-12 19:29:22

Լուսէ հիմնադրամը և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Մարտի 12-ին «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամը և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը համագործակցության հուշագիր ստորագրեցին։  

 

Այս հուշագրի ստորագրումով սկիզբ է դրվում համատեղ նոր հետազոտական ծրագրերի, մասնագիտական համաժողովների, հանրային ակադեմիական միջոցառումների և սեմինարների իրականացմանը։ Կողմերը կմշակեն և կիրականացնեն կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների պաշտպանության, կրթության ոլորտի մասնագետների հետազոտական հմտությունների ձևավորմանը և բարելավմանը։ Համագործակցության շրջանակներում երկու կառույցները հետամուտ կլինեն երեխաներին մատուցվող ծառայությունների նախագծման, իրականացման և բարելավման գործընթացներում հետազոտահեն մոտեցումների համալիր կիրառմանը։

 

Լուսէ հիմնադրամի և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի համագործակցությունը սկսել է դեռևս տարիներ առաջ։ Սկսած հիմնադրման օրվանից Լուսէ կենտրոնը կարևորել է գիտելիքի կառավարումը, տվյալների հավաքագրումը ծառայությունների մշակման, որակի մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև բարելավման գործընթացներում։ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը շարունակաբար աջակցել է Լուսէ հիմնադրամին այս բոլոր ուղղություններով․ 2020թ․, երբ ամբողջ աշխարհում և Հայաստանում համաարակով պայմանավորված ծառայությունների մատուցման գործընթացում ինտեգրվեցին նորագույն տեխնոլոգիաներ, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը շահառուներից ստացված հետադարձ կապի ստացման աշխատանքներում աջակցել է Լուսէ կենտրոնին։ Լուսէ հիմնադրամի կողմից հաջողությամբ իրականացված «Դեպի դպրոց» ծրագրում ևս հետազոտական կենտրոնը աջակցել է՝ պատախանատու լինելով շահառուների կարծիքների հավաքագրման և առաջարկությունների մշակման համար։ 2026թ․ սկսված Լուսէ հիմնադրամը մեկնարկել է «Ներառական ապագա. Մայրերի զորավում, համակարգերի բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը մասնագիտական աջակցություն է տրամադրելու ծրագրի մշտադիտարկման, գնահատման գործընթացներում։ Լուսէ հիմնադրամը ևս մասնագիտական աջակցություն է ցուցաբերել երեխաների պաշտպանության վերաբերյալ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներում։

 

Համագործակցության շրջանակներում երկու կառույցները կաշխատեն ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համակարգերի զարգացման ուղղությամբ՝ ծրագրերի մասնակցային մշտադիտարկման և գնահատման միասնական մեթոդաբանություններ կմշակվեն, որոնք կօգնեն գնահատել երեխաներին և ընտանիքներին տրամադրվող ծառայությունների արդյունավետությունը և ապահովել դրանց շարունակական բարելավումը։ Համագործակցության շրջանակներում երկու կառույցների միջև կիրականացվեն փորձի փոխանակումներ, վերապատրաստումներ, համատեղ հետազոտական աշխատանքներ։

 

Լուսէ հիմնադրամի մասին 

Լուսէ հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին «Save the Children International» և «Երևան իմ սեր» հիմնադրամների կողմից՝ երեխաների համար վերականգնողական ծառայություններ մատուցելու,  ընտանիքների ամրապնդման, ինչպես նաև հայ հասարակության մեջ հանրային ընկալման և իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու առաքելությամբ։ 

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ