Նորություններ
2026-05-22 12:32:13
Երիտասարդական քաղաքականությունից դեպի գործողություն. ներկայացրել ենք Հայաստանի երիտասարդների կարիքները
Մայիսի 21-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Քաղաքականությունից դեպի գործողություն․ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը և երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում» թեմայով հանդիպումը։ Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից ներկայացվեցին միջոցառման նպատակներն ու Էրազմուս+ «Կարողությունների զարգացում երիտասարդության ոլորտում» (CBY) ծրագրի հնարավորությունները։ Հանդիպմանը գործընկեր կառույցները ներկայացրեցին Հայաստանում երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները, գերակա նպատակները ու ոլորտում առկա մարտահրավերները, Էրազմուս+ CBY ծրագրերի ազդեցությունը Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման, կազմակերպությունների կարողությունների ամրապնդման և տեղական մակարդակում և այլն։
Հանդիպման ընթացքում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնից Մարինա Գալստյանը անդրադարձավ Հայաստանում երիտասարդների արդի կարիքներին և հնարավոր արձագանքման մեխանիզմներին՝ ներկայացնելով ՀՀ երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները։
Տեղեկացնենք, որ 2026թ․ ապրիլի 7-ին կայացել է Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացմանը նվիրված միջոցառումը, որին ևս մասնակցել ենք։ Նաև նշենք, որ Մարինա Գալստյանը ընտրվել է Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի (HERE) անդամ։ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ խմբի (HERE) հիմնական նպատակը բարձրագույն կրթության ոլորտում փորձագիտական գիտելիքների և կարողությունների համախմբումն է՝ նպաստելու բարձրագույն կրթության (ԲԿ) ոլորտում բարեփոխումների իրականացմանը և առաջընթացին։
Շնորհակալ ենք Էրազմուս+ ազգային գրասենյակին համագործակցության և հրավերի համար։
Հետ գնալ